Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոնի փողոցների բարեկարգման աշխատանքներն ընթանում են բուռն թափով

19.09.2017

Լոռու մարզկենտրոնի փողոցների բարեկարգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին հատկացված 290,863,6 հազար դրամի շրջանակներում աշխատանքները մարզի ղեկավարի պահանջով մեկնարկեցին սեպտեմբերի 15-ին և ընթանում են բուռն թափով: Շինաշխատանքները ժամանակակից տեխնիկայով և բավարար քանակությամբ աշխատուժով իրականացնում են մրցույթում հաղթող ճանաչված «Հիդրո», «Վառմաշ» և «Շինպլյուս» ՍՊԸ-ները:
Ծրագրում ընդգրկված են Վանաձորի Վարդանանց, Զ. Անդրանիկի, Հալաբյան, Աղայան, Ուսանողական, Շինարարների, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացու, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6-րդ, Դեմիրճյան փողոցների, Երևանյան խճուղու, Լոռու հրապարակից մինչև Նարեկացու փողոցի վերանորոգման (կամուրջ) աշխատանքները:
Աշխատանքների ընթացքին հենց մեկնարկի օրվանից խստագույնս հետևում են մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արմեն Ջանազյանի գլխավորությամբ: Վերջինիս հավաստմամբ վանաձորցիները որակի զգալի տարբերություն կնկատեն: Այս հարցում խիստ հետևողական է լինելու հատկապես մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Ամեն ինչ կարվի, որպեսզի աշխատանքներն ավարտվեն ժամկետների մեջ,-ասում է Ա. Ջանազյանը և վարորդներին խնդրում համբերատարություն ցուցաբերել, քանի որ աշխատանքների ծավալը բավականին մեծ է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36