Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Բերքի տոնն» այս տարի կանցկացվի Վանաձորում
15.09.2017

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսին նշվող ավանդական դարձած «Բերքի տոն» տոնակատարության նախապատրաստական աշխատանքներն ակտիվորեն են ընթանում: Այս տարի այն էականորեն կտարբերվի նախորդներից՝ ներգրավելով առավել շատ մասնակիցների: Կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով հերթական խորհրդակցությունը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացվեց այսօր:
Հստակեցվեց, որ տոնահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ Վանաձորի Հայքի հրապարակում: Բացի մարզի գյուղական համայնքներից բերված բերք ու բարիքի և տեղական արտադրության մթերքների, տոհմային անասունների, գյուղտեխնիկայի, այլ արտադրանքների ու ծառայությունների ցուցադրությունից, կկազմակերպվի նաև գյուղմթերքների տոնավաճառ: Կստեղծվի իսկական գյուղական միջավայր: Եվ վերջապես՝ ի՞նչ տոնահանդես առանց երգ ու պարի, թատերականացված տեսարանների. պատասխանատուները խոստանում են այդ օրը իսկական տոն դարձնել:
Ներկաներին բազում անակնկալներ են սպասվում: