Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի հավաքական թիմը հաջողությամբ մասնակցեց «Տարեցների հանրապետական խաղեր» մարզահանդեսին
12.09.2017

Սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարեցների հանրապետական խաղեր» մարզահանդեսը: Շախմատ, շաշկի, նարդի և դարթս մրցաձևերում ակտիվ մասնակցություն ցոցաբերեցին ՀՀ մարզերից, Արցախի Հանրապետությունից և Երևանից հրավիրված 221 տարեց կանայք և տղամարդիկ: Լոռու մարզի հավաքական թիմը գրավելով մեկ առաջին տեղ (Ռիտա Դալլաքյան՝ շաշկի մրցաձևից), մեկ երկրորդ տեղ (Համլետ Մեջլումյան՝ շաշկի) և մեկ երրորդ տեղ ( Գյոզալ Զաքարյան՝ դարթս մրցաձև), ընդհանուր հաշվարկում գրավեց պատվավոր երկրորդ տեղը:
Անհատական հաշվարկով հաղթողներին ու մրցանակակիրներին հանձնվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը արժանացան գավաթների և շնորհակալագրերի: