Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է

04.09.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի օրվա կապակցությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության հարգելի աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Փրկարարի օրվա կապակցությամբ:
Ձեր մասնագիտական հմտությամբ, մարդասեր պատրաստակամությամբ, աննկուն կամքով և անձնվիրությամբ դուք վայելում եք Լոռու մարզի բնակչության համակրանքն ու վստահությունը: Պատահական չէ, որ լոռեցիները ձեզ հարեհաս են կոչում: Դրանում ոչ միայն գնահատանք կա, այլև՝ ջերմ երախտագիտություն:
Բոլորովին վերջերս, Լոռու ՄՓՎ-ի 11 հրշեջ-փրկարարներ, նախարարության այլ ստորաբաժանումների հետ մասնակցեցին Բորժոմիի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին՝ ամբողջությամբ իրականացնելով իրենց առջև դրված խնդիրները, արժանանալով տեղի բնակչության և Վրաստանի վարչապետի պաշտոնապես ասված երախտագիտությանը: Դա նաև մեր՝ բոլոր լոռեցիների հպարտությունն է, որ ունենք այսպիսի մարտունակ ջոկատ:
Ժողովրդի վստահությունը նաև մեծ պատասխանատվություն է և դուք, խորապես գիտակցելով ձեր դերը ,մշտապես էլ ավելի եք հմտանում և՛ փրկարարության, և՛ սեյսմիկ պաշտպանության, և՛ տեխնիկական անվտանգության, հիդրոմետ և հակակարկտային ծառայությունների, և՛ այսօր ամենահրատապ՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:
Կրկին շնորհավորելով Փրկարարի օրվա առթիվ, մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության պաշտպանության ձեր առաքելությունը:
Մաղթում եմ անփորձանք ծառայություն, ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29