Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական հաղթանակը՝ ՀՀ նախագահի գավաթի խաղարկությունում
01.09.2017
Օրերս Ծաղկաձորում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի եզրափակիչ փուլը, որը տևեց 3 օր: Մասնակցում էին ՀՀ 10 մարզերի մեկական և Երևանից երկուական թիմ: Լոռու մարզը մրցումներին մասնակցեց բազկամարտ, սեղանի թենիս, շախմատ (տղաներ), շաշկի (աղջիկների), դարձ (աղջիկներ) մրցաձևերում: Առաջին տեղը գրավեցին և պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնեցին բազկամարտիկներ Հարություն Մխիթարյանը և Ռոմիկ Ղալայանը և շաշկի մրցաձևում՝ Անուշ Ասլանյանը, իսկ Սարգիս Սարգսյանը շախմատ մրցաձևում երկրորդ տեղը գրավեց: Լոռու մարզի հավաքական թիմը միավորների ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց առաջին տեղը՝ մեծ առավելությաբ առաջ անցնելով մրցանակակիր թիմերից: Թիմին միավորներ են բերել նաև սեղանի թենիս մրցաձևում հանդես եկող Տիգրան Պետրոսյանը և Լուսինե Կարապետյանը և դարձ մրցաձևում հանդես եկող Մետաքսյա Միսկարյանը: Մրցանակաբաշխությանը ներկա էր մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
-Մեր թիմը գերազանց մասնակցություն ունեցավ և երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց ՀՀ նախագահի մրցանակի խաղարկության հաղթող,- ասաց սպորտի և մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը, ում գլխավորությամբ մարզային թիմը ներկայացել էր հանրապետական ստուգատեսին: