Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թիվ 3 բանակային կորպուսը հրավիրում է պայմանագրային զինվորական ծառայության

04.08.2017

 Օգոստոսի 4-ին մարզպետարանի դահլիճում Բանակ-հասարակություն կապի ամրապնդման միջոցառումների ծրագրի շրջանակներում քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի պաշտոնյաների, թիվ 3 բանակային կորպուսի պատասխանատուների, զինվորականության, մարզի քաղաքային համայնքների ներկայացուցիչների, լրատվամիջոցների մասնակցությամբ:
Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Հանդիպման նպատակը, նրա տեղեկացմամբ, Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասին իրազեկումը, ինչպես նաև զինվորական պայմանագրային ծառայության նկատմամբ գրավչության բարձրացումն է:
-Մեր պետության քաղաքականությունը պայմանագրային զինծառայողներով համալրված արհեստավարժ բանակի ստեղծումն է և ՀՀ ՊՆ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը միտված են այդ քաղաքականության իրականացմանը, որի կարևոր նպատակը մեր երկրի համար անվտանգության կարևոր երաշխիքների ստեղծումն է,- իր խոսքում նշեց փոխմարզպետը:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները ներկայացրեց թիվ 3 բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Հայկ Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ կարևոր երաշխիքներ են.
Կենսաթոշակային ապահովության երաշխիքը, սոցիալական պաշտպանության երաշխիքները, այդ թվում՝ զինծառայողների աշխատանքային երաշխիքը, աշխատելու և հանգստի ժամանակը, նրանց արձակուրդ տալը: Նյութական ապահովության երաշխիքներն են՝ դրամական ապահովությունը, պարենային և իրային ապահովությունը, դրամական օգնությունները, փոխհատուցումները, պարգևավճարների իրավունքը, մարտական գործողությունների մասնակիցների լրացուցիչ երաշխիքները, տրանսպորտային սպասարկումը, պարտադիր պետական ապահովագրությունը: Կարևոր երաշխիքներ են նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական սպասարկումը, զինծառայողի կրթություն ստանալու երաշխիքը, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունքը, գույքահարկի գծով արտոնությունները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ և արտոնություններ:
Ադրադառնալով միջոցառման բուն բովանդակությանը և բանակային կորպուսի առջև դրված խնդրի կատարմանը՝ նա նշեց, որ պայմանագրային զինծառայողներով թիվ 3 բանակային կորպուսի համալրումը երկրի համար կենսական կարևորության խնդիր է:
-Պայմանագրային զինծառայողների թիվն ավելացելով՝ մենք նախ և առաջ երկրի անվտանգության խնդիրն ենք լուծում՝ զինծառայողների համար ստեղծելով վերոշարադրյալ երաշխիքները,-ասաց գնդապետը:
Նա տեղեկացրեց, որ թիվ 3 բանակային կորպուսում պայմանգրային զինծառայության կարող են անցնել 20-40 տարեկան առողջական խնդիրներ չունեցող տղամարդիկ:
Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց մարզպետ Արթուր Նալբանդյանին, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանին, զորահավաքային նախապատրաստության բաժնին՝ ծրագրի իրականացմանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին՝ քարոզչական աշխատանքների իրականացմանն աջակցելու համար:
Քննարկման ընթացքում ներկաները հարցեր ուղղելու հնարավորություն ստացան, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59