Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը «Ծիծեռնակ» ճամբարի հյուրն էր
01.08.2017
Հուլիսի 27-ին Լոռու մարզ ժամանեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի դպրոցականների երկրորդ հերթափոխը, ովքեր իրենց ամառային 7-օրյա հանգիստը կանցկացնեն Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Այսօր նրանց տեսակցելու էր գնացել մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանի ուղեկցությամբ:
Մարզպետը հետաքրքվեց երեխաների առօրյայով՝ խոստանալով, որ նրանք հաճելի ժամանակ են անցկացնելու ճամբարում՝ իրենց հետ տանելով բազում հաճելի հուշեր:
Իր օրհնության խոսքը երեխաներին ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Երեխաներն ու նրանց ղեկավարը կիսվեցին տպավորություններով և իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ա. Նալբանդյանին և մարզպետարանի աշխատակազմին հոգատար և ջերմ վերաբերմունքի համար, իսկ՝ Գուգարաց թեմի առաջնորդին և ճամբարի կոլեկտիվին՝ հյուրընկալության ու հաճելի ժամանց կազմակերպելու՝ ցանկություն հայտնելով կրկին այցելել չքնաղ ու հյուրընկալ Լոռի :