Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանքավան մեկնեց ճամաբարականների երրորդ հերթափոխը
27.07.2017
ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2017 թ. ամառային ճամբարներում իրենց հանգիստ անց են կացնում նաև Լոռու մարզի դպրոցականները: Երեխաների ամառային հանգիստն իրականացվում է երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Քիչ առաջ Վանաձորի Հայքի հրապարակից մարզի տարբեր համայնքներից 150 դպրոցական Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանի ուղեկցությամբ, մեկնեց Հանքավանի «Լուսաբաց» ճամբար: Նրանց թվում ընդգրկված էին ազատամարտիկների, սակավ ապահովված և բազմանդամ ընտանիքների երեխաներ մարզի տարբեր տարածաշրջաններից:
Այսպիսով՝ «Լուսաբաց» ճամբարում կհանգստանա ընդհանուր թվով 415 լոռեցի դպրոցական:
Դեպի Հանքավան երեխաների տեղափոխմանն աջակցում է «Լոռու դպրոց» հիմնադրամը: