Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորագիր՝ Սարիբեկ Մոսինյանին

21.07.2017

 Ուժային վարժություններում համաշխարհային ռեկորդներ սահմանած և ձյուդո մարզաձևում տարբեր մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած, Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտ Սարիբեկ Մոսինյանին հուլիսի 21-ին ընդունեց և մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից հերթական անգամ շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց փոքրիկ հրաշամանուկին ձեռքբերումների կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, նաև հորդորեց լավ սովորել:
Մարզի ղեկավարին և մարզպետարանի աշխատակազմին մշտական աջակցության համար իր երախտագիտությունը հայտնեց Սարիբեկի հայրը՝ նշելով, որ փոքրիկին աջակցելու ցանկացած խնդրանք մարզպետ Նալբանդյանի կողմից երբեք անպատասխան չի մնացել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22