Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վարդատոն»-ը Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում

21.07.2017

 «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հուլիսի 21-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի աշխատակազմի ջանքերով՝ ի դեմս բաժնի պետ Արամ Ռևազյանի, կազմակերպվել էր հայկական ավանդույթներին և ծիսակատարություններին նվիրված «Վարդավառ» հանդիսությունը: Միջոցառմանը մասնակցում էին մարզի քաղաքային և գյուղական համայնքներից պարային համույթներ, թատերախմբեր, անհատ կատարողներ: Ներկայացվեց ծիսական արարողություն՝ համապատասխան խոսքով, երգ-պարերով, պայծառակերպության տոնի թատերականացված մասով, որից հետո ազգագրական ժողովրդական պար-երգերով հանդես եկան մարզի պարային խմբեր և անհատ կատարողներ: Հանդիսությունն անցավ բարձր տրամադրությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14