Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախցի դպրոցականներն այս տարի ևս ամառային հանգիստ կանցկացնեն մարզի ճամբարներում

20.07.2017

 Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի համակողմանի փոխհամագործակցության շրջանակներում արդեն մի քանի տարի Լոռու մարզի մանկական ճամբարներում իրենց ամառային հանգիստն են անցկացնում նաև արցախցի դպրոցականները: Նրանց առաջին խումբը մարզ ժամանեց այսօր: Մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ 14 արցախցի դպրոցականներին և նրան ղեկավարին այս անգամ հյուրընկալեցին «Գուգարք» ճամբարում: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ճամբարի մանկավարժներն ու ջոկատավարները, մտերմիկ հյուրընկալությամբ դիմավորեցին դպրոցականներին ու մանկավարժին, ովքեր մեկ շաբաթ կհանգստանան ու կկազդուրվեն չքնաղ բնության գրկում գտնվող ամառային ճամբարում: Վ. Խաչատրյանն ասաց, որ մի քանի օր անց նրանց համար էքսկուրսիա կկազմակերպվի դեպի մարզի տեսարժան վայրեր, իսկ արցախցի դպրոցականների երկրորդ հերթափոխը մարզ կժամանի հուլիսի 27-ին՝ ամառային մեկշաբաթյա հանգիստ անցկացնելով Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59