Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային քննարկում
19.07.2017
SRP Schneider&Partner գերմանական կազմակերպությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում Համայնքային Ենթակառուցվածքի Ծրագիր (ՀԵԾ) II, փուլ 3-ի ներքո: Ծառայությունների շրջանակը ներառում է Վանաձորի օղակաձև սնուցման համակարգի բացակայող հատվածվերի, թիվ 8 ճնշումային գոտու, ինչպես նաև Ամրակից, Ձորագուղ, Հոբարձի, Լեռնապատ, Վարդաբլուր, Անտառամուտ, Գուգարք, Կուրթան և Վահագնի համայնքների ջրամատակարարման ցանցերի նախագծումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունը:
Ներկայում ընկերությունը պատրաստում է նախագծանախահաշվային փաստաթղթերը: Լոռու մարզպետարանի աջակցությամբ ս.թ. հուլիսի 25-ին, ժ.11:00-ին՝ Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կկազմակեպվի նախագծի տեխնիկական, սոցիալական, բնապահպանական ասպեկտների, ինչպես նաև նախնական ժամանակացույցերի հանրային քննարկում: