Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորական նամակ է հղել Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Զուրաբ Պատարաձեին
19.07.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն օրեր առաջ շնորհավորական նամակ է հղել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Զուրաբ Պատարաձեին՝ շնորհավորելով նրան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
«Մեր երկու եղբայրական երկրների և ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից և ամրագրված է ժամանակով: Կարծում եմ, որ անհրաժեշտ է վերականգնել մեր մարզերի միջև համագործակցույթունը՝ նոր թափ հաղորդելով 2014թ.-ի հոկտեմբերին Վանաձորում կնքված փոխշահավետ պայմանագրին»,-մասնավորապես նշված է նամակում:
Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Զուրաբ Պատարաձեի պատասխան շնոհավորական նամակը Լոռու մարզպետին չի ուշացել: Նա նույնպես շնորհավորել է մարզպետ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկու մարզերի միջև բարիդրացիական հարաբերությունները ժամանակի մարտահրավերներին զուգընթաց՝ գնալով կխորանան: