Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նիդերլանդներում հայ պատվիրակությանը ներկայացվեց տարածքային կառավարման փորձը
17.07.2017
Հուլիսի 11-15-ը «Էկորիս Նիդերլանդ Բի ՎԻ» ընկերության կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Նիդերլանդներ էր մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզպետները, ՀՀ ԷԵՊԲՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և այլոք:
«Էկորիս Նիդերլանդ Բի ՎԻ» աջակցությամբ իրականացվող այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ներկայացվեց Նիդերլանդներում տարածքային զարգացումը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ՓՄՁ զարգացման և տուրիզմի փորձը, որը օգտակար և կիրառելի կլինի Հայաստանի հանրապետության համար:
Տարածքային զարգացման քաղաքականության պլանավորման, տարածաշրջանային մակարդակում նորարարության (էներգախնայողություն, խելացի զարգացում), տեղական կառավարման համակարգի վերաբերյալ թեմաների շուրջ քննարկումներից բացի հայաստանյան պատվիրակությունը եղավ Ռոտտերդամ, Հաագա, Ուտրեխտ, Վագենինգեն քաղաքներում և տեղում ծանոթացավ նիդերլանդական նորարարական պրակտիկային: