Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրավիրում ենք մասնակցելու
27.06.2017

2017թ.-ի հուլիսի 3-ին ժամը 11.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Ավստրիական զարգացման գործակալությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում կանցկացնի օրգանական գյուղատնտեսության մասին իրազեկման միջոցառում: Միջոցառման նպատակն է հանրությանը, մասնավորապես Լոռու մարզի ֆերմերային տնտեսություններին և արտադրողներին ներկայացնելու օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելու առավելությունները, ինչպիսիք են՝ բարձր եկամուտների հնարավորությունը, նոր շուկաների հասանելիությունը, հողի բերրիության ապահովումը, ինչպես նաև ցույց տալու դրա բացառիկ ներուժը Հայաստանի տնտեսական և բնապահպանական ոլորտի զարգացման գործում: Ֆերմերները կստանան անհրաժեշտ տեղեկատվություն օրգանական արտադրանքի սերտիֆիկացման և շատ այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կներկայացվեն ՕԳԱՆ