Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Յոթերորդ հրատապ ծրագրի մեկնարկը մարզում տրված է

27.06.2017

Յոթերորդ  հրատապ ծրագրի մեկնարկը մարզում տրված է, և այսօր մարզի ղեկավարն իր աշխատանքային օրն սկսեց է շինհրապարակներ այցելությամբ: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի և վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանի ուղեկցությամբ նա նախ եղավ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց և թիվ 3 համաբուժարան տանող հատվածում, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ շինաշխատանքներ է իրականացնում մրցույթում հաղթող ճանաչված «Արգիշտի» ընկերությունը: Այստեղ նախատեսվում է ասֆալտապատել շուրջ 2200-2300 քառակուսի մետր տարածք: Ծրագրի արժեքը 27 մլն դրամ է: Մարզպետ Արթուր Նալբանդյանը, կարևորելով մարզկետրոնի համար այս չափազանց կարևոր ճանապարհահատվածի հիմնանաորգումը՝ նշում է, որ խնդիրը ուշադրության կենտրոնում է արդեն մի քանի տարի, սակայն միջոների բացակայության պատճառով հնարավոր է դարձել իրականացնել միայն այժմ:

Մարզի ղեկավարի հաջորդ կանգառը Լոռու մարզպետարանի հարակից այգին է: Մարզպետը դեռ 2 տարի առաջ էր խոստացել միջոցների առկայության դեպքում այգին վերածել «Մոր և մանկան զբոսայգու»: Այժմ հնարավորություն է ստեղծվել խոստումն իրականություն դարձնելու: Այստեղ ևս աշխատանքները մեկնարկել են օրեր առաջ: Շինաշխատանքներն իրականացնում է «Այպոշին» ընկերությունը: Ծրագրի արժեքը 13 մլն դրամ է: Զբոսայգին ունի 3000 քառակուսի մետր տարածք: Ծագրի շրջանակներում նախատեսվում է տարածքը սալիկապատել բետոնե սալիկներվ, փոխել քայքայված եզրաքարերը, մշակել սիզամարգերը, էտել, լրացնել մշակել դեկորատիվ թփերը: Իսկ արդեն երկրորդ փուլով, 7-րդ հրատապ ծրագրից տնտեսված միջոցներով ՀՀ կառավարության համապատասախան թույլտվության դեպքում նախատեսվում է նաև տեղադրել 4 խաղային կոմպլեքսներ, նստարաններ, ավազարկղեր, ցայտաղբյուր, լուսատուներ, կառուցել ծածկարան:

-Վստահ եմ, աշխատանքների ավարտից հետո մայրերի և փոքրիկների համար այգին կդառնա ամենասիրված վայրերից մեկը,-նշում է Ա. Նալբանդյանը:

Նրա պահանջը շինարարներից մեկն է. աշխատանքները կատարել խիստ որակով և ավարտել ժամկետների մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00