Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին անգամ Հայաստանում. Ինժեներական համաժողով ցուցահանդես Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

26.06.2017

Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում առաջին անգամ  Հայաստանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը կազմակերպեցին ինժեներական համաժողով-ցուցահանդես:

Միջոցառման նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:

Միջոցառմանը ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն, ով իր և մարզի ղեկավարի անունից կարևորեց բարձր տեխնոլոգիաների կիրառությունը տնտեսության զարգացման բոլոր ճյուղերում՝ ողջունելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը տնտեսության զարգացման խթանման նպատակով:

Համաժողովի ընթացքում կազմակերպվեցին քննարկումներ՝ «Ինժեներական արդյունաբերություն՝ վերջին զարգացումները և հաջողության պատմությունները», «Կրթություն և հետազոտություն», «Առաջադեմ արդյունաբերական հավելվածներ» (ավտոմատ կառավարման մեքենաներ, 5G , կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, ռադիո հաճախային և միկրոալիքային հավելվածներ, արդյունաբերական իրերի ինտերնետ) թեմաներով: Բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի շրջանակներում իրենց արտադրանքը, լուծումները և ծառայությունները ներկայացրեց շուրջ 20 տեղական և միջազգային կազմակերպություն: Այսպիսով՝ տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսին մասնակցեց ընդհանուր առմամբ շուրջ 150 ներկայացուցիչ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած  ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:  

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28