Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայկական մեղրարտադրությանը բարենպաստ հեռանկարներ են սպասվում
15.06.2017
Հունիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Անասնաբուժական ՊՈԱԿ-ի մասնագետների ուղեկցությամբ Լոռու մարզպետարանում էր «Մուլտի-Ագրո» գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Հայաստանի մեղվապահների ազգային ասոցացիայի նախագահ, ավելի քան 40 տարի ազգային մեղվաբուծության ոլորտում բարենորոգումներ իրականացրած Ռոզա Ծառուկյանը, որը հանդիպում ունեցավ մարզի մեղվաբույծների հետ: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը մարզպետարարանի Գյուղատնտեսության և բնապահապանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը երախտագիտություն հայտնեց Ռ. Ծառուկյանին՝ մարզի մեղվաբույծների նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության և աջակցության համար, իսկ տիկին Ծառուկյանը ներկաներին ողջունեց հաճելի նորությամբ. բանկցությունների արդյունքում Չինաստանի հանրապետության առևտարային մի ներկայացուցչության կողմից անսահմանափակ քանակությամբ հայկակական մեղրի գնման համաձայնություն է ձեռք բերվել: Բացի այդ բանկցություններ են ընթանում Դանիայում, Գերմանիայում և Եվրամիության այլ երկրներում հայկական մեղրի իրացման շուկաների ձեռքբերման ուղղությամբ:
-Արտասահմանյան մեր գործընկերներին գրավում է հատկապես աշխարհում եզակի մեղվատեսակի՝ հայկական դեղին մեղվից ստացված ինքնատիպ մեղրը և մենք հնարավորությունը բաց չպիտի թողնենք լուծելու այդ անփոխարինելի պրոդուկտի իրացման խնդիրը: Առանց մեծապահանջ շուկայի մեր մեղրարտադրությունը ապագա չունի, -ասաց Ռ. Ծառուկյանը, լոռեցի մեղվապահներին հորդորելով միավորվել, ընդօրինակել միմյանց առաջավոր փորձը, մշտապես կապ պահպանել մեղվապահների ազգային ասոցացիայի հետ: Իր խոսքում նա բարձր գնահատեց Լոռու մեղվաբույծների փորձն ու հաջողությունները՝ բոլորին հորդորելով անպայմանորեն ավելացնել մեղվընտանիքների քանակը: Ծառացած խնդիրները առավել դյուրութամբ հաղթահարելու, ջանքերը միավորելու համար նա առաջարկեց մյուս մարզերի օրինակով Լոռիում նույնպես ստեղծել մեղվաբույծների խորհուրդ, որն արժանացավ մեղվապահների հավանությանը:
Կարծիքների ակտիվ փոխանակման արդյունքում մարզի առաջատար մեղվաբույծներից կազմավորվեց խորհուրդ, նախանշվեցին առաջիկա անելիքները: Հանդիպման ավարտին հյուրերը մարզի մեղվաբույծներին բաշխեցին արտասահմանյան արտադրության մեղվի արժեքավոր բուժանյութ: