Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի պահանջով կարգելվի անսարքություններ ունեցող և հանրության համար վտանգ ներկայացնող վերելակների հետագա շահագործումը

31.05.2017

Մայիսի 30-ին Վանաձորի Աղայան 74/1 հասցեում վերելակի անսարքության պատճառով գրանցված դժբախտ պատահարի առիթով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ շրջաբերական գրությամբ կրկին անգամ խստիվ զգուշացվել է մարզի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ հետևողական լինել համայնքների բարձրահարկերում շահագործվող վերելակների շահագործման տեխհսկողությանը: Նրա պահանջով շահագործվող վերելակների կրկնակի տեխհսկողություն կիրականացվի՝ արգելելով անսարքություններ ունեցող և հանրության համար վտանգ ներկայացնող վերելակների հետագա շահագործումը՝ անթույլատրելի համարելով երբևէ նման դեպքերի կրկնությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00