Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
31.05.2017
Հարգելի բարեկամներ, թանկագին ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ընտանիքի ու երեխաների իրավական պաշտպանությունն իր կարևորագույն տեղն ունի մեր օրենքներում, և մենք գոհունակությամբ ենք նշում, որ նրանց՝ մեր փոքրիկ համերկրացիների կյանքի ու դաստիարակության խնդիրները մեզանում եղել և մնում են մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում:
Երեխաներին երջանիկ մանկություն ապահովելը մեր պետության, հանրության, ծնողների և յուրաքանչյուրիս ձգտումն ու պարտքն է: Մեր սիրո, գուրգուրանքի , հոգատարության կիզակետն են նրանք, մեր օրհնանքների ու բարեմաղթանքների առաջին հասցեատերը, մեր ուրախության ակունքը: Ուստի, միմյանց մաղթենք, որ ամեն մի օջախում օրորոց տարուբերվի, ամեն հարկի տակ հնչի մանկան ծիծաղի կարկաչը, կապույտ երկինք ու շատարևություն մաղթենք մեր բալիկներին:
Կրկին ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր պայծառ մանուկներին՝ նրանց Միջազգային օրվա առթիվ: