Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կոչը Լոռու մարզի բնակիչներին
26.05.2017
Լոռու մարզի հարգարժան բնակիչներ,
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին, ժամը 9.30-ից մեկնարկում է համապետական շաբաթօրյակը: Մեր երկրի, մասնավորապես մեր մարզի համար այս կարևոր միջոցառման գլխավոր նպատակը լինելու է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելն ու ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի ձևավորումը: Մեր երկիրը, մեր Լոռին, մաքուր ու անաղարտ տեսնելը յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի: Սա նաև մեր մարզի զարգացման նախադրյալներից է:
Կոչ եմ անում նաև ձեզ, հարգելի լոռեցիներ, ինքնաբուխ կերպով, մասնակից դառնալ այս չափազանց կարևոր գործընթացին: Առանց ձեր հոգատար վերաբերմունքի հարազատ համայնքի, փողոցի, բակի նկատմամբ արդյունքի հասնելը չենք կարող: