Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արամ Ռևազյանը պարգևատրվեց շնորհակալագրով
25.05.2017
Լոռու մարզում վերջին տարիներին ակնհայտորեն ակտիվացել է մշակութային կյանքը, իսկ լոռեցի մարզիկները բարձր նվաճումների են հասնում ոչ միայն հանրապետական այլև միջազգային մրցահարթակներում: Դրանցում, անշուշտ, կա մարզիչների ու ոլորտների համակարգողների ծանրակշիռ ավանդը:
Մայիսի 24-ին ՀՀ մշակույթի նախարարություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Հրավիրված նպատակային խորհրդակցությունում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ամփոփեց վերջին տարիների ընթացքում մարզերում իրականացված աշխատանքները: Այս ասպարեզում բարձր գնահատելով նաև Լոռու մարզի ակնառու հաջողությունները, ինչպես նաև մշակույթի ոլորտում նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր աշխատանքային գործունեության կապակցությամբ նախարար Արմեն Ամիրյանը Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանին պարգևատրեց շնորհակալագրով:
Շնորհավորում ենք: