Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու, ոստիկաններ կլինեն քաղաքային համայնքերի բոլոր դպրոցներում

18.05.2017

 ՀՀ Ոստիկանություն-մարզպետարան-ՏԻՄ համագործակցության շրջանակներում մայիսի 18-ին հերթական հանդիպումն անցկացվեց Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչների, համայնքների պաշտոնյաների և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, ով նախ և առաջ ոստիկանության ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց համապետական ընտրությունների ընթացքում պատշաճ ծառայություն իրականացնելու, հասարակական կարգի պահպանման, կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման համար: Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպման առիթը դպրոցական «Վերջին զանգին» ընդառաջ նախապատրաստական աշխատանքների և համապատասխան միջոցառումների իրականացումն է, որպեսզի միջոցառումներն անցնեն առանց միջադեպերի:
Քննարկվող հարցերի շուրջ իր նկատառումներն արտահայտեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը: Նա առաջարկեց, «Վերջին զանգին» ընդառաջ մարզպետարանի պատասխանատուների հետ համատեղ հանդիպումներ անցկացնել Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի ավագ և միջնակարգ դպրոցներում՝ բացատրական աշխատանքներ տանելու նպատակով: Նա հայտնեց նաև, որ միջոցառման օրը ոստիկաններ են լինելու մարզի հատկապես քաղաքային համայնքների բոլոր դպրոցներում: Ողջունելով առաջարկությունը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին հանձնարարեց ուղեկցել ոստիկանության ներկայացուցիչներին: ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար Վահան Էվինյանը տեղեկացրեց, որ «Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու:
Ոստիկանության աշխատակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցել նաև մյուս միջոցառումների անցկացման անվտանգությունն ապահովելու հարցում:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:
-Ոստիկանական ուժերը լիովին պատրաստ են օրենքով սահմանված կարգով իրականացնելու իրենց պարտականությունները,-ասաց վարչության պետի տեղակալը: Նա մարզպետարանից և համայնքների պատասխանատուներից նաև ակտիվ համագործակցություն ակնկալեց գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ն. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ միջադեպեր չեն գրանցվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59