Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11.05.2017

 ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

Հարգելի գործընկերներ,
Ի կատարումն 2017 թվականի ապրիլի 20-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի տրված հանձնարարականի և հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է զբոսաշրջային ակտիվ սեզոնը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն` կարևորելով համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը, «ՄաքուրՀայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարում է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն ակտիվ մասնակից դարձնել «ՄաքուրՀայաստան» ծրագրին։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտե կամ հրապարակել այն համացանցում #CleanArmenia հաշթեգով՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը։
Հաշվի առնելով վերագրյալը և կարևորելով մեր երկրում և հատկապես զբոսաշրջային կենտրոններում աղբահանության խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը խնդրում ենք Ձեր աջակցությունը արշավի արդյունավետ կազմակերպման հարցում: Մասնավորապես, յուրաքանչյուր շաբաթ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն Ձեզ կտրամադրի Ձեր ղեկավարած մարզում նկարահանված լուսանկարները: Խնդրում ենք Ձեր հանձնարարականը տվյալ տարածքի մաքրման աշխատանքները իրականացնելու և դրանից հետո մաքուր տարածքի լուսանկարը Զբոսաշրջության պետական կոմիտեին տրամադրելու ուղղությամբ` ՀՀ քաղաքացիներին մաքրման աշխատանքների արդյունքներին ծանոթացնելու և դրանք հրապարակելու նպատակով:
Միաժամանակ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով` խնդրում ենք տրամադրել պատասխանատու անձի կոնտակտային տվյալներ:

Կանխավ շնորհակալ եմ արդյունավետ համագործակցության համար:


Հարգանքով`
ԶԱՐՄԻՆԵ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36