Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
11.05.2017

Մայիսի 11-ին մարզպետ Արթուր Նալբանդյանն անցակցրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մարզի ղեկավարին սոցիալական, առողջապահական, աշխատանքի տեղավորման, հողային, կոմունալ-կենցաղային տարաբնույթ խնդիրներով դիմեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Նրանց հարցերին տրվեցին պատասխաններ օրենքով սահմանված կարգով: