Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարի ցուցումները խիստ էին, հանձնարարականները՝ հստակ, կարճ ժամանակում դրանք պատշաճ իրագործելու պահանջով
04.05.2017
![](http://lori.mtad.am/files/n_pics/12619_s.jpg)
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երկու խորհրդակցություն անցկացրեց, առաջինը՝ Լոռու մարզպետարանում՝ Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների և երկրորդը՝ Սպիտակ համայնքում՝ Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Այսպիսով՝ մարզի ղեկավարն ավարտեց արտագնա խորհրդակցությունները մարզի տարածաշրջաններում:
Օրակարգային առաջին հարցն առնչվում էր սեփական եկամուտների հավաքագրմանը: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանն, ըստ տարածաշրջանների, ամփոփ ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման պատկերը: Ըստ նրա, Գուգարքի տարածաշրջանում 4 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 95,1 տոկոս: Ընդհանուր ցուցանիշի վրա բացասական ազդեցություն են ունեցել Վանաձորը՝ կատարողականը պլանի դիմաց կազմել է 92,8 տոկոս, Ֆիոլետովոն՝ 76 տոկոս, Փամբակը՝ 90,1, Վահագնաձորը՝ 78,6, Հալավարը՝ 46,5 և Քարաբերդը՝ 59,4 տոկոս: Հողի հարկի գծով մարզում կատարողականը կազմել է ընդամենը՝ 89,8 տոկոս: Այս ցուցանիշի վրա բացասական ազդեցություն են ունեցել Վանաձորի (78 տոկոս), Շահումյանի (46), Հալավարի (30,4), Քարաբերդի(13,4 տոկոս) թերի հավագագրումները: Գույքի վարձակալության մասով տարածաշրջանի միջին կատարողականը 90 տոկոս է: Ցածր կատարողական են ապահովել Արջուտ, Դեբեդ, Փամբակ և Անտառամուտ համայնքները:
Սպիտակի տարածաշրջանում 4 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 101 տոկոս: Չնայած սրան՝ Նոր Խաչակապ(47,5 տոկոս), Գոգարան(78,9) և Ղուրսալի(74,3 տոկոս) համայնքներում պատկերը գոհացուցիչ չէ: Հողի հարկի գծով մարզում կատարողականը կազմել է 81 տոկոս: Ընդհանուր ցուցանիշի վրա բացասական ազդեցություն են ունեցել Ջրաշենը (55 տոկոս), Գոգարանը (45), Սարալանջը (40,6 տոկոս), Նոր Խաչակապը (49,9), Լեռնանցքը (53,8 տոկոս): Գույքի վարձակալության մասով տարածաշրջանում 4 ամսվա կտրվածքով պակաս է հավաքագրվել 1մլն 806 հազար դրամ: Թերի կատարողական են ապահովել Սպիտակը, Մեծ Պարնին, Նոր Խաչակապը, Սարալանջը, Ղուրսալին:
-Հարկերի հավաքագրումը ձեր պարտադիր լիազորությունն է, կարևոր գործառույթներից մեկը, որը պարտավոր եք պատշաճ իրականացնել,-ասաց մարզպետը: Նա խստորեն հանձնարարեց մինչև մայիսի վերջ լրացնել նախորդ ամիսների բացը.
-Հաջորդ ամսվա ցուցանիշները ներկայացնելիս էական արդյունք եմ ակնկալում,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, ապա Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարները վստահեցրին, որ պետական աջակցությամբ մատչելի գներով տրվող պարարտանյութն ու սերմացուն, ներկայացված հայտերին համապատասխան, ամբողջությամբ ստացել են, գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Սպիտակի տարածաշրջանում բաշխումը կավարտվի առաջիկայում:
Քննարկվեցին նաև համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի, «Ազգ-բանակ» համաժողովի և վերջինիս ընթացքում քննարկված նոր նախաձեռնությունների, «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերի, ինչպես նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված և մի շարք այլ հարցեր: Համայնքների ղեկավարների պարտականությունների պատշաճ կատարման հետ կապված մարզի ղեկավարի ցուցումները խիստ էին, հանձնարարականները՝ հստակ, կարճ ժամանակում դրանք պատշաճ իրագործելու պահանջով:
Ա. Նալբանդյանը հորդորեց համայնքներ տանող ճանապարհահատվածները մաքուր պահել, վերահսկել չնախատեսված վայրերում ապօրինի աղբահանությունը:
Ինչ վերաբերում է զարգացման 5-ամյա ծրագերին, ապա մարզպետը հանձնարարեց վերանայել դրանք.
-Կարևոր է, որ համայնքների զարգացման ծրագրերը լինեն բիզնես ուղղվածության և աստիճանական զարգացում ապահովեն համայնքների համար: Անհարժեշտ է համագործակցել ներդրողների հետ, ֆինանսավորման այլ աղբյուրներ փնտրել: Համայնքներից մեկի, երկուսի արձանագրած հաջողությունը կարող է վարակիչ դառնալ մյուսների համար, ուստի այս ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք տանել,-ասաց մարզպետը:
Բացի օրակարգային հարցերից՝ մարզպետը և մարզպետարանի պաշտոնյաները լսեցին համայնքների ղեկավարներին հուզող տարաբնույթ հարցեր, տվեցին պարզաբանումներ: