Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծումը մշտադիտարկման խոշորացույցի տակ

27.04.2017

Եվրո¬պա¬կան միության Հայկական և Ավստրիական Կարմիր Խաչի ընկերություն-ների ֆինանսավորմամբ և «Առաքելություն Հայաստան» և «Սեյվ դը չիլդրըն» ԲՀԿ-ների, «Կազա» շվեյցարական հիմնադրամի, Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ համագործակցային ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ իրականացված «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի ավարտի կապակցությամբ Ավստրիական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչ Անդրեա Յակոբերը Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացրեց աշխատանքային խմբի հետ հանդիպում, որի նպատակն էր ամբողջացնել կատարված աշխատանքները: Միջազգային կառույցի ներկայացուցչի կողմից մշտադիտարկման համար հավաքագրած տեղեկատվությունը աշխատանքային խմբի անդամներից ստանալով, նա վերլուծության արդյունքում փաստեց, որ կատարվել է զգալի աշխատանք:
Ինչպես փաստեց Լոռու մարզի աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը՝ անցած երկու տարիների ընթացքում Լոռու մարզում բնակվող սիրիահայերի շրջանում (հիմնականում նրանք տեղաբաշխված են քաղաքային համայնքներում) իրականացվել են նպատակամետ աշխատանքներ, մասնավորապաես՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություն¬ների և պետական մարմինների մարդու իրավունքների վրա՝ հիմնված ինտեգրացիոն պրակտիկայի կարողությունների զարգացման, կրթության և աշխատանքային իրավունքների վերաբերյալ սիրիա¬հայերի իրազեկվածության ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55