Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

26.04.2017

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում գործում են <<084101.01.06 - Անասնաբուժություն>>,  <<081102.00.6 - Անասնաբուժական սանիտարիա և փորձաքննություն>> և <<084101.02.6 - Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա>> մասնագիտությունները, որոնց ընդունելությունը իրականացվում է անվճար և վճարովի ուսուցման համակարգերում:

Վերը նշված մասնագիտությունների վճարովի համակարգ կարող են ընդունվել այն դիմորդները, որոնք միասնական քննություն չեն հանձնել, բայց հայտագրում են ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթում նշված առարկանների քննությունների գնահատականները (մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա):

Հիմք ընդունելով վերը նշված մասնագիտությունների գծով  որակավորում ստացած  մասնագետների մեծ պահանջարկը համայնքների ղեկավարներին առաջարկվել է հնարավորության սահմաններում` համայնքային միջոցների հաշվին, տրամադրել ուսման վարձավճարների լրիվ կամ մասնակի վճարման աջակցություն, դիմորդի հետ ձեռք բերված փոխադարձ համաձայնության պարագայում` տվյալ համայնքում համապատասխան մասնագիտացում ստանալուց  հետո աշխատանքի անցնելու  պայմանով:

Միաժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը,  անհրաժեշտության դեպքում, նշված մասնագիտությունների գծով  ազդակիր դիմորդ հանդիսացող ուսանողների  ուսման վարձավճարների մասնակի վճարման աջակցություն ցուցաբերելու հարցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59