Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սմարթ մարզ» գաղափարը իրականություն է դառնում քայլառքայլ. Գարգառ համայնքում մեկնարկեց «Թվանշային Հայաստան» ծրագիրը

25.04.2017

Անցած 6 տարիների ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները համայնքային զարգացման նախագծեր են իրականացրել Լոռու մարզի Գարգառ գյուղում հիմնադրամի՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում։Նախագծերի հիմնական նպատակն է եղել համայնքի բնակիչներին ներկայացնել տեխնոլոգիական նոր գործիքներ և ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրառել դրանք կյանքի բոլոր ոլորտներում` կրթություն, աշխատանք, զբոսաշրջություն, առողջապահություն, բիզնեսի զարգացում և այլն։
Շարունակելով նախաձեռնած գործը՝ 2017-ին «Լույս» հիմնադրամը, համագործակցելով «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հետ, նախաձեռնեց «Թվանշային Հայաստան» ծրագիրը, որն ուղղված է համայնքներում տեղեկատվական կրթությունը և տնտեսությունը զարգացնելուն։ Ծրագրի շրջանակներում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը սեփական արտադրության
ԱրմԹաբ համակարգիչներ տրամադրեց Գարգառի դպրոցականներին, ովքեր օգտագործելու են այդ գործիքները ծրագրավորման հմտություններ ձեռք բերելու, համայնքին ծառայելու և տեխնոլոգիական գիտելիքներն առօրյայում կիրառելու համար։ Համակարգիչների առավելագույնս արդյունավետ օգտագործումն ապահովելու համար «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ու թիմը պարբերաբար սեմինարներ են անցկացնում աշակերտների հետ հետևյալ թեմաներով՝ էլեկտրոնային բովանդակության ստեղծում, վիզուալ գործիքների օգտագործում (լուսանկարների մշակում, վիզուալ ինքնության ստեղծում), ծրագրավորման հիմունքներ։

«Լույսի» հրավերով «Թվանշային Հայաստան» ծրագրին միացավ նաև «Քվանտ» վարժարանը, և ապրիլի 20-ից Գարգառում մեկնարկեց ծրագրավորման եռօրյա դասընթաց դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։

Գարգառ համայքնում «Թվանշային Հայաստան» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում «Լույս» հիմնադրամի, «Քվանտ» վարժարանի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության ներկայացուցիչները խոսեցին ծրագրի հայեցակարգի ու նպատակների մասին, իսկ աշակերտները ներկայացրեցին արդեն իսկ կատարած աշխատանքներն ու ձեռք բերած գիտելիքները։ Միջոցառմանը ներկա Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի անունից ողջունելով նախաձեռնությունը՝ նշեցին, որ սա Սմարթ մարզ գաղափարի իրականացմանն ուղղված ևս մեկ քայլ  է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18