Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրակարգում աղետի գոտու հիմնահարցերն էին

18.04.2017

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզի բնակավայրերում քաղաքաշինության և բնակարանային ոլորտին առնչվող հարցերի քննարկում: Մասնակցում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի քաղաքապետերը, այլ պաշտոնյաներ:

Խորհրդակցության օրակարգային հարցերը նվիրված էին աղետի գոտու համայնքներում ծառացած մի շարք հիմնահարցերի, մասնավորապես երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետբյուջեի միջոցներով Ստեփանավան քաղաքում կառուցված 4 բազմաբնակարան շենքերում դեռևս չբաշխված 7 բնակարանների հետագա տնօրինմանը, Լոռու մարզի բնակավայրերում 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն  ունեցող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտմանը, Սպիտակ քաղաքում ՀՀ պետբյուջեի, «Լինսի» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված թվով 49 բազմաբնակարան շենքերի 122 վարձակալներին հատկացված բնակարանների սեփակնաշնորհմանը, այդ շենքերի նկուղների ու բացվածքների տնօրինմանը և  այլն:

Օրակարգային հարցերի շրջանակներում ծավալված քննարկման, մտքերի փոխանակման ընթացքում արվեցին առաջարկություններ, նախանշվեցին հետագա անելիքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23