Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
14.04.2017
Ապրիլի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց շուրջ երկու տասնյակ քաղաքացի Վանաձորից, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններից:
Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ:
Քաղաքացիները մարզի ղեկավարին դիմեցին սոցիալական, առողջապահական, աշխատանքի տեղավորման, բնակարանային և մի շարք այլ հարցերով:
Նրանց հացերին տրվեցին պատասխաններ օրենքով սահմանված կարգով: