Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին

10.04.2017

 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում հայ զինվորը վերստին ցուցաբերեց նենգ թշնամուն դիմակայելու, դժվարին իրադրությունում անհնարինն անելու ու հերոսանալու աննկուն կամքը: Հայոց բանակի տարեգրությունում՝ որպես հերոսամարտ դարձած  մարտական գործողություններում իրենց սխրանքը դրսևորեցին նաև տասնյակ լոռեցի քաջորդիրներ: Ցավոք, ունեցանք վիրավորներ, նաև՝ անդառնալի  կորուստներ:

Ապրիլյան իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հարգանքի ու գնահատանքի տուրքը մատուցեց այն ընտանիքներին, որոնց զավակներն իրենց անունը փառավորեցին հանուն հայրենիքի մղված մարտերում:

Մարզպետի տնօրինության տակ գտնվող ապրիլ ամսվա սոցիալական աջակցության ողջ ֆոնդը հատկացվեց այդ ընտանիքներին:

Մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանն այցելեցին մարզի տարբեր համայնքներում բնակվող, ապրիլյան մարտական գործողություններին մասնակից 25 զինվորների  ընտանիքներ, Լոռու մարզպետի անունից իրենց հարգանքն ու երախտագիտությունը հայտնեցին հերոս զավակներ ծնած ու դաստիարակած ծնողներին՝ մարտերում վիրավորված տղաներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

Ընտանիքներին փոխանցելով մարզի ղեկավարի ֆինանսական օգնությունը, մարզպետարանի պաշտոնյաներն  իրենց պատրաստակամությունը հայտնեցին այսուհետև ևս անհրաժեշտության դեպքում արձագանքել ու  հասու լինել  նրանց կարիքներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59