Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աջակցությունը խոշորացված համայնքին
28.03.2017
![](http://lori.mtad.am/files/n_pics/12615_s.jpg)
Մեկ տարի առաջ խոշորացված Թումանյան համայնքի մեքենայական հավաքակայանը օրերս ԱՄՆ ՄԶԳ ծրագրով համալրվեց երեք անուն արդիական մեքենաներով՝ մեկական «Կամազ» մակնիշի բեռանատար ու աղբատար ավտոմեքենաներով և անգլիական արտադրության մեկ բազմաֆունկցիոնալ տրակտորով: Ծրագրի ընդհանուր արժեքը 171 մլն դրամ է՝ համայնքի ընդամենը 4 մլն դրամ համաներդրումով:
Ինչպես նշեց համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, դա անգնահատելի աջակցություն է իրենց համար ինչպես Թումանյան քաղաքում, այնպես էլ՝ համայնքի կազմում գտնվող գյուղերի ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգման, աղբահանության կազմակերպման, ջրագծերի և այլնի կառուցման գործում: Ըստ համայնքի ղեկավարի, առաջիկայում ծրագրի շրջանակներում կստացվեն նաև «Գազել» մակնիշի երկու միկրոավտոբուսներ, որոնք կծառայեն հատկապես գյուղական վայրերում դպրոցականների տեղափոխմանը:
Համայնք կատարած այցելության օրը գյուղտեխնիկային ծանոթացան և բարձր տպավորություն ստացան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ: