Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

24.03.2017

Սրբազան հայր:

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝  ծննդյան  տարեդարձի առթիվ:

Արդեն քսան տարի է, որ Դուք Գուգարաց թեմում արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն, հանդուրժողա-կանություն  և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սրտում և հոգում:

Ձեր ջանադիր գործունեությամբ ձևավորվեց ու զարգացավ Լոռու մարզի հոգևոր մշակույթի նորօրյա, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:

Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ այսօր մարզում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվում` նպատակաուղղված կարիքավոր տնանկներին հուսալի օթևանով ապահովելուն, Մայր հայրենիքի և սփյուռքի, Արցախի երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, Հայոց բանակի զորացմանը:
Կրկին  շնորհավորելով՝ մաղթում եմ, որ երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով: 

       

           

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23