Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը
15.02.2017
Փետրվարի 14-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը,որը վարում էր Լոռու մարզպետ Արթւոր Նալբանդյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին:Նրա տեղեկացմամբ, Լոռու մարզում հաշմանդամություն ունեն 19.382-ը մարդ (նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 18.833), որից առաջին խումբ` 811, երկրորդ խումբ` 7.869, երրորդ խումբ` 9.932, մանկուց հաշմանդամություն ունեն 770 երեխա): Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարունակում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը: Մարզպետարանը սերտ համագործակցային աշխատանք է իրականացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ գործընթացում ներգրավելով մարզի ակտիվ կառույցներին:
Մարզի համայնքապետարաններում կառուցվել է ավելի քան 30 թեքահարթակ, շուրջ 40-ում մատչելիության ապահովման խնդիր կա, իսկ մյուսները մատչելի են շինարարական տեսակետից անվասայլակ օգտագործող մարդկանց համար: Մարզի 163 կրթական հաստատություններից 103-ում առկա է թեքահարթակ, շինարարական տեսակետից մատչելի են 26-ը, իսկ 34 դպրոցում դեռևս թեքահարթակ չկա: Մարզի 31 առողջապահական ընկերություններից 28-ում առկա են թեքահարթակներ, շինարարական տեսակետից մատչելի են 3-ը: Նույն ընկերությունների կազմում գործող շուրջ 90 բուժակ-մանկաբարձական կետերից 12-ում կառուցված են թեքահարթակներ, իսկ մնացածը կարելի է մատչելի համարել, քանի որ տեղակայված են հիմնականում միահարկ շինություններում:
Մարզպետարանը սերտորեն համագործակցում է մարզում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, նրանցից մեծ մասն ընդգրկված են մարզպետարանում գործող← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:39:51