Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպեց Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ

03.02.2017

Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հրավերով մարզպետ Արթուր Նալբնադյանն այցելեց դպրոց` մարզի զարգացմանը միտված 2017թ. անելիքները ներկայացնելու և նրանց հուզող հարցերին պատասխանելու նպատակով:  

Խոսելով մարզի զարգացման հեռանկարների մասին՝ մարզի ղեկավարը նշեց, որ ապագան տեսնում է առավելապես ՏՏ ոլորտի և զբոսաշրջության զարգացման տիրույթում: Լոռին հանդիսանում է արդյունաբերական մարզ, սակայն առավելապես զարգացած են հանքարդյունաբերությունը, որոշ չափով նաև՝ թեթև արդյունաբերությունը, ինչը բավարար չէ մարզը համաչափ զարգացնելու համար:

-Հենց Լոռու մարզի գործընկեր և բարեկամ հանդիսացող Ֆրանիսայի ՊԱԿԱ ռեգիոնում խոշոր ձեռնարկություններ գրեթե չկան և տնտեսության շարժիչ ուժը հանդիսանում է փոքր և միջին բիզնեսը: Այսօր մարզում  փոքր և միջին բիզնեսի զարգացման բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և՛ պետական, և՛ միջազգային ու հասարակական կառույցների աջակցությամբ: Ես վստահ եմ, որ այս ուղղությամբ առաջիկայում ևս ձեռքբերումներ կարձանագրվեն,-ասաց մարզպետը: Նա խոսեց նաև 2017թ.-ի Լոռին «Սմարթ մարզ» հայտարարարելու նախաձեռնության մասին՝ նշելով, որ այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվում:

-Մարզի թվով 13 դպրոցներում՝ տնտեսված միջոցների հաշվին, «Սմարթ» դասասենյակներ են կահավորվում, առաջիկայում նույնքան դասասենյակների կահավորման հարցը կքննարկվի: Վանաձորում ակտիվ գործունեություն է ծավալում տեխնոլոգիական կենտրոնը, գարնանը կսկսվի «Թումո» կենտրոնի կառուցումը, ամռանը Դեբեդի գեղատեսիլ կիրճում շահագործման կհանձնվի «Սմարթ» կենտրոնը: Մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը հանդիսանալով՝ քայլառքայլ կնպաստեն մեր նախաձեռնության իրականացմանը,-ասաց Ա. Նալբանդյանը:

Ուսուցիչները հարց-խնդրանք ուղղեցին մարզի ղեկավարին՝ իրենց ՏՏ ոլորտի վերապատրաստման դասընթացներ անցնելու հնարավորություն ընձեռելու համար: Ա. Նալբանդյանը պատրաստակամություն հայտնեց ցանկացողներին անվճար վերապատրաստումներ անցնելու հնարավորություն ընձեռել:

Ա. Նալբանդյանը պատասխանեց նաև  ուսուցիչների՝ մարզկենտրոնում 20 մլն. դոլարի ներդրումների տնօրինման ուղղությունների վերաբերյալ հարցին: Նա նշեց, որ ներկայում մասնագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվում՝ հստակեցնելու, թե որ ոլորտներում առավելապես արդյունավետ կլինի գումարների ներդրումը:

 -Եթե որոշում կայացվի գումարը ներդնել ճոպանուղու գործարկման նպատակով, ապա զուգահեռաբար պետք է պարզենք, թե ովքեր են պատրաստ ներդրումներ կատարելու՝ ասենք հյուրանոցներ, սննդի օբյեկտներ կառուցելու նպատակով: Այլապես, ճոպանուղու գործարկումը ինքանպատակ կլինի,-պարզաբանեց մարզպետը:

Մանկավարժներն իրենց դժգոհությունն արտահայտեցին համատիրությունների անարդյունավետ աշխատանքից: Մարզպետը նշեց, որ դրանց աշխատանքը արդյունավետ դարձնելու նպատակով Վանաձորի քաղաքապետի հետ մի քանի տարբերակներ են քննարկվել, առաջիկայում այդ ուղղությամբ քայլեր կիրականացվեն:

Մանկավարժները անկաշկանդ մթնոլորտում տարբեր ոլորտներին առնչվող այլ հարցեր ևս ուղղեցին հյուրին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23