Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվիրված փառապանծ տարելիցներին

02.02.2017


Լրացավ ԴՕՍԱԱՖ հասարակական կազմակերպության փառապանծ գործունեության 90-ամյակը: Խորհրդային տարիներին և այնուհետև՝ հայոց անկախության տարիներին այն,հիրավի, դարձավ ռազմահայրենասիրական դաստիարակության դարբնոց, հայրենիքին ծառայելու մեկնող պատանիների ու երիտասարդների մարտական պատրաստականության առաջին դասերի նախաձեռնող:
Կազմակերպության հոբելյանական տարելիցի ինչպես նաև Հայոց Ազգային բանակի 25-ամյակի առիթով հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել ԴՕՍԱԱՖ-ի այսօրվա իրավահաջորդ Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունը(ՊՄՏՀԿ), որի հրավիրյալները երկրապահ կամավորական միության անդամներն էին, դպրոցների զինկոմներ, մարզային իշխանության ներկայացուցիչներ, վետերաններ, դպրոցականներ:
Ողջունելով ներկաներին, ՊՄՏՀԿ նախագահ Խաչիկ Բալայանը հակիրճ ներածականով անդրադարձավ կազմակերպության անցած ուղուն, արժանին գնահատելով նրա դերը հայրենիքի զինված ուժերի մարտական պատրասվածության բարելավման գործում:
Լոռու մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի անունից ողջույնի և շնորհավորանքի, կազմակերպության անցած ու ներկա գործունեությանը դրվատանքի ու երախտիքի խոսք ասաց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, առանձնապես բարձր գնահատելով կազմակերպության երկարամյա անխոնջ ղեկավար, արցախյան ազատամարտին անգնահատելի ծառայություններ մատուցած Խաչիկ Բալայանին:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանն իր հերթին ներկաներին պատմեց, որ ազատագրական պատերազմի ծանր տարիներին, երբ բացակայում էին ամեն տեսակի հեռակապի միջոցները, հենց Բալայանի անձնական ջանքերով ռադիոկապ հաստատվեց Հայաստանի ու Արցախի, մասնավորապես՝ լիովին շրջափակման մեջ հայտնված Շահումյանի շրջանում, Գետաշենում և հարակից տարածքներում մարտնչող ազատամարտիկների հետ:
Արսեն Դարբինյանը կազմակերպության հոբելյանի առիթով Խաչիկ Բալայանին, նրա գործընկերներին, մի քանի դպրոցների զինղեկներին նվիրյալ աշխատանքի համար պարգևատրեց Լոռու մարզպետի շնորհակալագրերով: ՀՀ պաշտպանունակության ամրապնդման, երիտասարդության մարզական և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար հասարակական կազմակերպության մի քանի անդամներ Խ.Բալայանի կողմից ստացան «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հ/կ նախագահ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի(լեգենդար Կոմանդոսի) պատվոգրեր:
Հանդիսության մի խումբ մասնակիցներ էլ Վանաձորի ՊՄՏՀԿ խորհրդի կողմից ՀՀ Զինված ուժերի 25-ամյա և ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյա հոբելյաններին նվիրված դիպլոմներ ու հուշամեդալներ ստացան՝ գնդակային հրաձգության մրցումներում լավագույն ցուցանիշների համար: Առաջին կարգի դիպլոմով պարգևատրվեց Վանաձորի թիվ 6 դպրոցի (տնօրեն Նազելի Ասատրյան)հավաքական թիմը:
Հոբելյանների առիթով շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասացին Երկրապահ կամավորների Լոռու կառուցի ղեկավար Կամո Հովհաննիսյանը, Ոստիկանության վետերան գնդապետ Վազգեն Բադալյանը, Վանաձորի քաղաքապետարանի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը, հայրենասիրական ոգեշունչ երգերի կատարումով հանդես եկավ քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59