Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցելություն զոհված զինծառայողի բնակարան
31.01.2017
Հայոց հաղթական բանակի 25-ամյակը ևս մեկ առիթ էր ոգեկոչելու ազգային մերօրյա հերոսներին, փառաբանելու նրանց հերոսությունը և երախտագիտություն հայտնելու հերոսներ ծնած ու դաստիարակած ծնողներին:
Հունվարի 30-ին մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ այցելեց ապրիլյան պատերազմում զոհված մեծավանցի հերոս Արտակ Պետրոսյանի ընտանիք: Տ.Բադոյանը և Ս. Ղուբաթյանը սփոփանքի խոսքեր հնչեցրեցին, Լոռու մարզպետի և իրենց անունից շնորհակալություն հայտնեցին հերոսի ծնողներին ու հարազատներին հայրենիքի քաջարի զավակ դաստիարակելու համար և պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցում աջակից լինել: Ընտանիքներին մարզի ղեկավարի կողմից նաև դրամական աջակցություն ցուցաբերվեց: