Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելեց զոհված զինծառայողների բնակարաններ
30.01.2017
Հայոց հաղթական բանակի 25-ամյակը ևս մեկ առիթ էր ոգեկոչելու ազգային մերօրյա հերոսներին, փառաբանելու նրանց հերոսությունը և երախտագիտություն հայտնելու հերոսներ ծնած ու դաստիարակած ծնողներին:
Հայոց բանակի օրվա նախօրյակին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ այցելեցին ապրիլյան քառօրյա պատերազմում և հետագա օրերին զոհված վանաձորցի հերոսների՝ Հայկ Մինասյանի, Սպարտակ Քալաշյանի, Վահան Միքայելյանի, Արսեն Առաքելյանի և վիրավորված զինծառայող Տիգրան Հարությունյանի ընտանիքներ: Մարզի ղեկավարը և Արսեն Դարբինյանը սփոփանքի խոսքեր հնչեցրեցին, շնորհակալություն հայտնեցին հերոսների ծնողներին ու հարազատներին հայրենիքի քաջարի զավակներ դաստիարակելու համար և պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցում աջակից լինել: Ընտանիքներին նաև դրամական աջակցություն ցուցաբերվեց: