Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը

27.01.2017

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հաշվետվությունը ներկայացրեց բաժնի պետ Սասուն Խեչումյանը: Հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը,մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը,խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:Ներկա էին նաև շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
Բաժնի պետի ներկայացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել են թվով 840՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներ, կատարվել է նրանց կարիքների գնահատում, ուսումնասիրման և գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում: Ուսումնասիրման և գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում: 2016թ.-ին 23 երեխա տեղափոխվել է մանկատուն, նրանցից առանց ծնողական խնամքի մնացած և կյանքին ու առողջության համար անբարենպաստ պայմաններում գտնվող՝ թվով 22 երեխա, 1 երեխայի տրվել է եզրակացություն մասնագիտացված մանկատուն տեղավորելու համար, 23 երեխա դուրս է գրվել մանկատնից: Հունվարի 1-ի դրությամբ մանկատանը բնակվում է 64 երեխա:
Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն է ընդունվել 24 երեխա: Հունվարի 1-ի դրությամբ կենտրոնում խնամվում են 105 երեխա:
2016թ-ի ընթացքում «Նորք» ավտոմատացված տեղեկատվական համակարգ են մուտքագրվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տվյալները:
Համագործակցություն ոստիկանության հետ
Ոստիկանության համապատասխան ծառայությունների և Խնամատարության ու հոգաբարձության հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել են մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների խնդիրները, անհրաժեշտության դեպքում արվել են ուղղորդումներ համապատասխան հաստատություններ: Կանխարգելման աշխատանքներ են իրականացվել իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների հետ: Իրականացվել է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական /հատուկ հանրակրթական/ ուսումնական հաստատություններում: Ընդհանուր հաշվառման մեջ է գտնվում 22 երեխա. Ամփոփ պատկերն է`
ընդհանուր տղա աղջիկ
22 21 1
հանցագործություն կատարած զանցանք կատարած կրթությունից դուրս մնացած մուրացիկ / թափառաշրջիկ
19 2 1 0

Ընդհանուր ներառական դպրոցներում սովորում է 666 երեխա, ընդհանուր հատուկ դպրոցներում՝ 116 ,առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող է 782 երեխա, տնային ուսուցում է կազմակերպվում 27 երեխայի համար:
• Լոռու մարզի համայնքներում «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հետ համատեղ համայնքներում կազմակերպվել են հանդիպումներ, որտեղ կատարվել են իրազեկման աշխատանքներ օրենսդրական դաշտի վերաբերյալ, տրամադրվել են նյութեր, աշխատանքների բարելավման նպատակով իրականացվել է մոնիտորինգ, դեպքերի քննարկումներ,արդյունքում աշխատանքային ցուցումներ են տրվել:
• «Առավոտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն և կանխարգելվել է 30 երեխայի մուտքը խնամքի հաստատություն և մանկատուն:
Բեռնաթափման ծրագրի շրջանակներում ընտանիք է վերադարձել Վանաձորի մանկատան՝ 6, Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատության՝ 4, Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի՝ 1, Սպիտակի թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի՝ 8, Ստեփանավանի ԲՀՄԿ-ի՝ 1 երեխա:
Արցախի քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ «Առավոտ» Հկ-ն իր աջակցությունն է ցուցաբերել սննդի և հագուստի տեսքով
• Ուսումնասիրվել են մարզի ԽՀՀ-երի գործունեություններ, կատարվել է խորհրդատվություն ԽՀՀ-ների աշխատանքների վերաբերյալ:
• Բաժնում կատարվել է մոտ 840 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տրվել են համապատասխան ցուցումներ և խորհրդատվություններ տարբեր հարցերի շուրջ` սոցիալական, հոգեբանական, մանկավարժական, իրավաբանական: Մասնակություն է ցուցաբերվել տարաբնույթ վերապատրաստման դասընթացների:
• Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և Լոռու մարզպետարանի ակտիվ մասնակցությամբ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի շրջանակներում դրամահավաք է կազմակերպվել կարիքավոր ընտանիքների համար, այդ թվում՝ երկկողմանի ծնողազուրկ 15-ամյա Նունե Ղազախեցյանի համար բնակարան գնելու նպատակով:
• Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին աջակցություն տրամադրող «Դիակոնիա» կազմակերպությունը բաժնի հետ համագործակցելով իրականացրել է հումանիտար օգնության ծրագրեր ` սննդի, հագուստի, գրենական պարագաների տեսքով: Թվով 1250 շահառուներ օգտվել են ծրագրից: «Դիակոնիա» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է մոտ 20 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը ճամբարում:
• Ամերիկյան «Ամքոր» կազմակերպությունը Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ համագործակցությամբ կյանքի դժվարին իրավիճակում գտնող 1 ընտանիքի տրամադրել է հավեր և հավի կեր:
• Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 1 երեխայի աջակցել է ստանալ վարսահարդարի մասնագիտացում՝ տրամադրելով ուսման վճար և վարսահարդարման պարագաներ:
• Երեխաների ցերեկային խնամք իրականացնող կենտրոնների հետ համագործակցությունը եղել է սերտ և արդյունավետ: Կազմակերպվել են դեպքերի քննարկումներ, համատեղ տնայցեր, երեխաների և ընտանիքների կարիքների գնահատում և համապատասխան աջակցություն որոշ դեպքերում խորհրդատվական, կամ ծառայությունների մատուցման կամ նյութական-հումանիտար օգնության տեսքով:
Մարզում գործող ցերեկային խնամք իրականացնող չորս կազմակերպությունների հետ տարվա ընթացքում եղել է սերտ համագործակցություն: ԱՀԱԸ Վանաձորի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի, Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության Վանաձորի և Տաշիրի «Փոքրիկ իշխան» կենտրոնների, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ բաժինը պարբերաբար կատարել է շահառու, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների հետ իրականացվող աշխատանքների և դեպքերի քննարկում, որի արդյունքում կանխարգելվել է թվով 108 երեխայի մուտքը հատուկ հաստատություններ: Առանձին դեպքերում իրականացվել են համատեղ տնայցեր, մասնագիտական խորհրդատվություն և թեմատիկ քննարկումներ: Այն ընտանիքների հարցերով, որտեղ առկա են եղել բարդ խնդիրներ, բաժնի միջամտությամբ կազմակերպվել են մի քանի կառույցների հետ համատեղ ընդլայնված քննարկումներ՝ հարցերին առավել ամբողջական լուծում տալու նպատակով: Վանաձորի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի խնդրանքով շահառու ծնողների հետ իրականացվել են նաև խմբային սոցիալ- հոգեբանական և ծնողավարման հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ:
Բաժնի պետն անդրադարձավ նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարությանն ուղղված աշխատանքների իրականացմանը:
Խոսելով 2017թ. անելիքներից՝ նա նշեց, որ բաժինը նախատեսում է ձևավորել բաժնի աշխատակիցներից, հասարակական կազմակերպություններից, ոստիկանությունից և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմված մասնագիտական խումբ, որը պարբերաբար հանդիպումներ կունենա բուհերում, ավագ դպրոցներում՝ ընտանիքի վերաբերյալ բարոյախրատական զրույցներ անցկացնելու նպատակով: Նա նշեց, որ ընթացիկ տարում բաժնին պատասխանատու աշխատանք է սպասվում նաև երեխաների խնամք իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց հաշվետու տարում իրականացված աշխատանքների համար և նշեց, որ բաժինն իր գործելաոճով և աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ էականորեն առանձնանում է: Այդ է նաև պատճառը, որ հանրապետությունում իրականացվող պիլոտային ծրագրերի մեծ մասն իրականացվում է հենց Լոռու մարզում: Ա. Նալբանդյանը հանձնարարեց 2017թ.-ին առավել լուրջ ուշադրություն դարձնել համայնքների խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, ներառական կրթության ճիշտ կազմակերպմանը և պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրներին: Նա շնորհակալություն հայտնեց հասարակական, միջազգային կազմակերպություններին, ոստիկանությանը և շահագրգիռ այլ կառույցներին բաժնի հետ ակտիվորեն համագործակցելու համար.
-Ճիշտ համագործակցության արդյունքում առաջին հերթին շահում են երեխաները, ինչը մեզ համար չափազանց կարևոր է,-ասաց մարզպետը:
Ներկաները ևս հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59