Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություններով հանդես եկան Հողաշինության և հողօգտագործման, Զորահավաքային նախապատրաստության բաժինները

23.01.2017

 Հաշվետվությամբ հանդես եկան Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության բաժինները: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
Հողաշինության և հոզօգտագործման բաժնի հաշվետվությունը ներկայացրեց բաժնի պետ Արտակ Օհանյանը:
Նրա տեղեկացմամբ 2016 թվականի ընթացքում վարչական հսկողություն է իրականացվել մարզի 33 համայնքում: Հայտնաբերված խախտումները համայնքների ղեկավարների ներկայությամբ քննարկվել են փոխմարզպետների հետ, համայնքների ղեկավարներին տրվել են ցուցումներ խախտումները և թերությունները վերացնելու վերաբերյալ, տարվել են համապատասխան վերահսկողական աշխատանքներ հետագայում նմանատիպ խախտումները և թերությունները բացառելու ուղղությամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից ս/թ օգոստոսի 1-12-ը ներառյալ ՀՀ Լոռու մարզի Դարբաս, Գուգարք, Օձուն, Արդվի,Կուրթան, Բովաձոր, Լոռի Բերդ, ՈՒրասար, Յաղդան, Ձորամուտ, Բլագոդարնոյե, Լեռնավան, Ջրաշեն համայնքներում իրականացված տեսչական ստուգումների շրջանակներում Օձուն, Բովաձոր, Ձորամուտ, Բլագոդարնոյե համայնքների ղեկավարներին տրվել է ցուցում ակտում արձանագրված թերությունները վերացնելու իսկ Դարբաս, Գուգարք, ՈՒրասար, Լոռի Բերդ, Ջրաշեն, Կուրթան, Յաղդան, Արդվի, Լեռնավան համայնքների ղեկավարներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետի կողմից կայացված համապատասխան որոշմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկությունը ընդունվել է վարչական վարույթ, որի վերաբերյալ կկայացվի վարչական պատասխանատվության ենթարկելու կամ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում:
• Համայնքի ղեկավարներին տրվել են ցուցումներ կասեցնելու առանց պետական գրանցման, առանց մրցույթի հողօգտագործումները, հայտարարել մրցույթներ և օրենքով սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայամանգրեր:
• Նախկինում տրված պարտադիր կատարման ցուցումների ընթացքը գտնվում է մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային պետական տեսչություն) հսկողության տակ և հետևողական աշխատանք է տարվում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ:
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2016թ. կազմվել և ժամանակավոր սխեմաների միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել Մարգահովիտ, Սարատովկա, Դեբետ, Լոռի Բերդ, Ամրակից, Լեռնահովիտ, Նովոսելցովո, Գարգառ, Արևաշող, Ճոճկան համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և ջրամատակարարման ընկերությունների հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման առաջարկությունները՝ Սարատովկա, Սպիտակ, Դարպաս, Շիրակամուտ, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ջրաշեն, Ղուրսալի, Վահագնի, Անտառամուտ, Լեռնապատ, Գուգարք, Գոգարան, Շահումյան, Հալավար, Ամրակից, Կուրթան, Վարդաբլուր, Նովոսելցովո, Լեռնավան և Բազում համայնքներում, որոնք միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն: Հողամասերի կատեգորիաների փոփոխություններից համայնքների բյուջեներ է մուտքագրվել շուրջ 86.25 մլն ՀՀ դրամ:

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ
2016 թ. մարզի համայնքներում օտարվել է 95 միավոր հողամաս՝ 16.6 հեկտար մակերեսով: Աճուրդների մեկնարկային գները սահմանվել է կադաստրային արժեքներով կամ գերազանցել է այն: 2016թ. հողամասերի աճուրդներից համայնքների բյուջե է մուտքագրվել շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 378 տոկոսը: Մինչդեռ 2015 թ. մարզի համայնքներում օտարվել էր 161 միավոր հողամաս 37.3 հեկտար մակերեսով և բյուջե էր մուտքագրվել շուրջ 78.8 միլիոն դրամ:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բոլոր հողերը` այդ թվում նաև պետական սեփականության հողերը, ընդգրկվել են սահմանակից համայնքների վարչական սահմանների մեջ: Համայնքներին տրամադրվել է կադաստրային նոր քարտեզների էլեկտրոնային տարբերակները և օժանդակվել է միջհամայնքային սահմանանիշերի տեղադրման աշխատանքներին:
• Օտարվել է 5.963 հա պետական սեփականության հողամաս՝ 13.052 մլն. դրամով:
• Վարձակալության է տրամադրվել 3624.1 հա պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ 8.6 մլն. դրամ վարձավճարով:
• 2016 թ. վարձակալության տրամադրման համար նախատեսնված 66769.5 հա համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից փաստացի վարձակալության է հանձնվել 38076.2 հա՝ 141011.2 հազ. դրամ վարձավճարով, փաստացի գանձվել է 136059.1 հազ դրամ վարձավճար: Լոռու մարզի համայնքների կողմից հողերի վարձակալությամբ տրամադրման վարձավճարների հավաքագրումը կազմել է 96.5 տոկոս: Մինչդեռ 2015 թ. վարձակալության տրամադրման համար նախատեսնված 66302.9 հա համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից փաստացի վարձակալության է հանձնվել 38881.9 հա 140751.8 հազ. դրամ վարձավճարով, փաստացի գանձվել է 146454.9 հազ դրամ վարձավճար: Լոռու մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման վարձավճարների հավաքագրումը կազմել է 104 տոկոս:
Օժանդակություն է ցուցաբերվել համայնքներում ինքնակամ կառույցների համայնքային սեփականության ճանաչման և օրինականացման, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներին:
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
• ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման (մարզային հողային պետական տեսչություն) բաժնի կողմից ստուգումներ են իրականացվում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման նկատմամբ և սահմանված կարգի խախտումով հողօգտագործման դեպքեր հայտնաբերելու դեպքում մեղավոր անձիք ենթարկվում են վարչական պատասխանատվության:
• Լոռու մարզպետարանի կողմից տրվում է ոչ միայն համաձայնություն, այլև ցուցաբերվում է անմիջական օգնություն` պայմանագրերի կնքման, կադաստրի տարածքային ստորաբաժանումում պետական գրանցման ներկայացման և վկայականի տրամադրման գործընթացի ժամանակ:
• Բաժնի կողմից հսկողություն է սահմանվել, համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերից և խոտհարքերից օգտվելու պայմանագրերի պարզ գրավոր մինչև 3 տարի ժամկետով տրամադրման, վարձավճարների գանձման նկատմամբ և այլն:
ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
• Կազմվել և ժամանակին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել մարզի հողային հաշվեկշիռը 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ:
• Լոռու մարզի 2016թ. հողային հաշվեկշռի համաձայն համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը կազմում են 190530.2 հա, որից գյուղատնտեսական նշանակության՝ 82384.9 հա, բնակավայրերի՝ 260 հա, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր՝ 1153.9 հա, էներգետիկայի կապի տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 1339.4 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 1865.9 հա, հատուկ նշանակության՝ 1197.8 հա, անտառային՝ 100088.7 հա, ջրային՝ 2239.5 հա: 100088.7 հա պետական սեփականություն հանդիսացող անտառային հողամասերը անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրված են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Պետական սեփականություն հանդիսացող հողերից 1144.1 հեկտար անհատույց, մշտական օգտագործման է տրամադրված պետական հիմնարկներին և կազմակերպություններին, 4297.3 հա տրված է վարձակալության իրավունքով և բոլոր պայմանագրերը օրենքով սահմանված կարգով ստացել են պետական գրանցում:
• Լոռու մարզի հողային հաշվեկշռի համաձայն մարզի վարչական տարածքը կազմում է 379864.5 հա, որից գյուղատնտեսական նշանակության՝ 251073.8 հա, բնակավայրերի՝ 16493.4 հա, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր՝ 3937.9 հա, էներգետիկայի կապի տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 1578.1 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 2395.1 հա, հատուկ նշանակության՝ 1215.4 հա, անտառային՝ 100563.9 հա, ջրային՝ 2606.9 հա:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ
Գյուղատնտեսական նշանակության՝ 251089.4 հա հողերից, որից վարելահող 42089.4 հա, բազմամյա տնկարք՝ 420.7 հա, խոտհարք՝ 35110.4 հա, արոտ՝ 145650.8 հա, այլ հողատեսք՝ 27782.6 հա, փաստացի օգտագործվում է՝ 79117.5 հա, որից վարելահող 31387.5 հա, բազմամյա տնկարք 323.3 հա, խոտհարք 18547.6 հա, արոտ 27640.95 հա, այլ հողատեսք 589.3 հա:
Չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը կազմում են 172565.25 հա, որից վարելահող 10701.9 հա, բազմամյա տնկարք՝ 97.4 հա, խոտհարք՝ 16562.8 հա, արոտ՝ 118009.85 հա, այլ հողատեսք՝ 27302 հա:
Կատարվել են նաև հողաշինարարական մի շարք աշխատանքներ:
Մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից 2016թ. կատարված աշխատանքները ներկայացրեց բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը: Նրա տեղեկացմամբ, հաշվետու տարում իրականացվել է վարչական հսկողություն մարզի 30 համայնքում և հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու նպատակով արվել են համապատասխան առաջարկություններ: Բարոյական, ֆինանսական և նյութական աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին և այդ գործընթացն ունի շարունակական բնույթ: 1992-2016թ.թ. Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների հետ համագործակցելու նպատակով համատեղ աշխատանք է իրականացվել պաշտպանության նախարարության կողմից ամրագրված զորամասերի ներկայացուցիչների հետ: Իրականացվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի, Լոռու մարզի համայնքների, դպրոցների և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների զինապարտ քաղաքացիների ամրագրման գործընթացը: Մշտական աշխատանքներ է տարվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձանց շրջանում, որպեսզի ժամանակին և սահմանված ձևով վարեն զինապարտների գրանցամատյանները, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնեն նրանց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ:
Մարզի ղեկավարը բաժինների կողմից ներկայացված հաշվետվությունները բավարար գնահատեց, շնորհակալություն հայտնեց աշխատանքերի համար և հույս հայտնեց, որ ընթացիկ տարում ջանքերը կկրկնապատկվեն: Ներկաները հարցեր ուղղեցին բաժինների ղեկավարներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59