Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գնահատանք

23.01.2017

 Այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը առողջապահության բնագավառում ունեցած վաստակի և ծննդյան 65-ամյա տարեդարձի առթիվ Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց Սպիտակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նորածնային բուժքույր Սուսաննա Ուստյանին: Նրա որդին 90-ական թվականներին զոհվել է ԼՂՀ սահմանների պաշտպանության ժամանակ:
Վարչության պետը Լոռու մարզպետի և իր անունից շնորհակալություն հայտնեց Ս. Ուստյանին երկարամյա նվիրված աշխատանքի համար՝ մաղթելով առողջություն և երկարակեցություն: Բուժքույրն իր հերթին երախտագիտություն հայտնեց մարզի ղեկավարին, Ս. Լամբարյանին և Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանին հոգատար վերաբերմունքի և գնահատանքի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27