Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում բացվեց Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոց
20.01.2017
Հունվարի 24-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Հաշվետվությունը լսում էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
Վարչության պետի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի կատարելագործմանը և խնդիրների իրականացմանը, վարչությունում և ենթակա հրշեջ փրկարարական ջոկատներում պատշաճ ծառայության կազմակերպմանը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի, գույք-սարքավորումների մշտական պատրաստության ապահովմանն ու անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, մարզի տարածքում առաջացած արտակարգ դեպքերին և պատահարներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը:
-Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018թ. հիմնական միջոցառումների և վարչության աշխատանքային պլաններով նա¬խա¬¬¬տեսված միջոցառումները, ինչպես նաև տրված հանձնարարականներն իրականացվել են ամբողջությամբ,-իր զեկույցի մեջ մասնավորապես նշեց Կ. Հովհաննիսյանը:
Ըստ նրա, 2018թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում հաշվառված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը՝ 2017թ. համեմատությամբ հետևյալն է եղել. 2018թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում հաշվառվել է` 1258 արտակարգ դեպք-պատահար (2017թ.` 969), որոնց հետևանքով զոհվել է 35 (2017թ.՝ 45), տուժել՝ 1106 (2017թ.՝ 680) մարդ: Հաշվառված նյութական վնասը կազմել է 135 մլն 20 հազ 364 դրամ (2017թ.՝ 177 մլն 470 հազ 219 դրամ): 2018թ. ընթացքում՝ 2017թ. համեմատությամբ, հաշվառված դեպքերն ավելացել են 289-ով (22.9%-ով), զոհերի թիվը նվազել է 10-ով (28.6%-ով), իսկ տուժածներինը՝ ավելացել 426-ով (38.5%-ով): Նյութական վնասը նվազել է 42 մլն 449 հազ 855 դրամով (23.9%-ով):
Գրանցված տեխնածին բնույթի դեպքերից 234-ը կամ ընդհանուր դեպքերի 52,2%-ը հրդեհի դեպքերն են (2017թ.՝ 443): Հրդեհների թիվը մարզում նվազել է 209-ով (89.3%-ով): Հրդեհների հետևանքով զոհվել է 6 (2017թ.` 1), վիրավորվել` 10 (2017թ.` 5) մարդ: Հաշվառված նյութական վնասը կազմել է 160 մլն 55 հազար 220 դրամ (2017թ.՝ 160 մլն 55 հազար 220 դրամ): Պատճառված նյութական վնասը նվազել է 102 մլն 422 հազ 992 դրամով (177,7 %-ով):
Հրդեհների զգալի մասը՝ 105-ը (44.9%-ը), առաջացել են անտառային և այլ բուսածածկ տարածքներում (2017թ.՝ 270): Բնակելի շինություններում առաջացել է 42 հրդեհ (2017թ.` 43) կամ 17,9%-ը: Անասնակերերի (խոտի դեզ) հրդեհների դեպքերի քանակը կազմել է 22 կամ 9,4 % (2017թ.` 22 ) Տրանսպորտային միջոցներում առաջացել է 13 հրդեհ (2017թ.` 21) կամ 5,5 %, աղբատարներում առաջացել է 9 հրդեհ (2017թ. 20) կամ 3.9%, մնացած 43-ը կամ 18,4%-ը այլ օբյեկտներում (2017թ.` 67):
Վարչության պետը ներկայացրեց իրականացված, գործառույթներից բխող այլ աշխատանքներ ևս, ինչպես նաև 2019թ. ծրագրված միջոցառումները:
Կատարված աշխատանքների և հաշվետվության վերաբերյալ իրենց դիտարկումներն արտահայտեցին մարզի ղեկավարը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալը՝ Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատելով՝ լավ:
Մարզպետ Ա. Ղուկասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար: Նա անդրադարձավ նաև որոշ թերացումների՝ հույս հայտնելով, որ դրանք աստիճանաբար կշտկվեն: Մարզի ղեկավարը նաև մի քանի հարց ուղղեց Կ. Հովհաննիսյանին՝ պլանային քարաթափուների, սողանքների հետ կապված՝ կարևորելով նմանատիպ դեպքերի կանխարգելումը: Իր խոսքն ուղղելով համայքների ղեկավարներին՝ Ա. Ղուկասյանն առաջարկեց յուրաքանչյուր տարի գոնե մեկ շչակ ձեռքբերել և կարգավորել հիդրանտների խնդիրը:
Վարչության գործուներությունը ողջունեց նաև Հ. Եմիշյանը՝ նշելով, որ այն հանրապետությունում լավագույններից է: Նա իր խոսքում հատկապես կարևորեց համայնքների հետ համագործակցությունը, համայնքներում կամավորական խմբերի գործունեությունը, ինչը կնպաստի երկուստեք առավել արդյունավետ աշխատանքին՝ ի շահ բնակչության:
Ավանդույթի համաձայն եղան նաև պարգևատրումներ:
Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքների 2018թ. արդյունքների ամփոփման կապակցությամբ՝ 2018թ. ծառայության ընթացքում մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Լոռու մարզպետի պատվոգրերով խրախուսվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Սոնիկ Մկրտչյանը, թիվ 39 Թումանյանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Արմեն Բարսեղյանը,թիվ 36 Վանաձոր-1 ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Նարեկ Սերոբյանը,թիվ 40 Ստեփանավանի ՀՓՋ հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Կամո Չատինյանը, թիվ 42 Տաշիրի ՀՓՋ հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Հայկ Մկրտչյանը, թիվ 41 Սպիտակի ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Վահագն Գրիգորյանը, թիվ 37 Վանաձոր-2 ՀՓՋ հրշեջ, փ/ծ սերժանտ Սահակ Սահակյանը:
ՌԴ Համառուսական հասարակական կազմակերպության բարձրագույն Խորհրդի որոշմամբ՝ 1988թ. երկրաշարժի հետևանքների վերացման մասնակիցներին Ռուսաստանի փրկարարների միության կողմից մեդալով պարգևատրվեցին թիվ 36 Վանաձոր-1 ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սաշա Ղազարյանը, թիվ 38 Գուգարքի ՀՓՋ-ի վարորդ, փ/ծ սերժանտ Վոլոդյա Երկնափեշյանը, Ստեփանավանի Լոռէ ՀԿ նախագահ Արմեն Առաքելյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օգնական Սպարտակ Պետրոսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
ԱԻ նախարարի հրամանով Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացման ընթացքում ակտիվ մասնակցություն և աջակցության ցուցաբերելու, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ԼՄՓՎ հետ սերտ համագործակցության համար պարգևատրվեցին.
ԱԻՆ Համագործակցություն հանուն փրկության մեդալով՝ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, գնդապետ Արթուր Սարգսյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտյոմ Մաղաքյանը, ԱԻ նախարարի պատվոգրով՝ Անտառային պետական կոմիտեի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Արեն Աղաբաբյանը, Հարավ-կովկասյան երկաթուղի ՓԲԸ Վանաձոր գծային-կայարանային միավորման պետ, Սերյոժա Մկրտչյանը, Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի պետ Աշոտ Ամիրյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը:
Մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, պարգևատրվեցին՝ՀՀ ԱԻ նախարարի Անվեհեր փրկարար մեդալով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱԻ նախարարի Կանխարգելում, օգնություն, փրկություն մեդալով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Լևոն Դալլաքյանը:
Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում կայացած պաուերլիֆտինգ սպորտաձևի Եվրոպայի առաջնությունում առաջին տեղը գրավելու կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարի կողմից Լավագույն հրշեջ-փրկարար մեդալով պարգևատրվեցին թիվ 37 Վանաձոր-2 ՀՓՋ հրշեջ, փ/ծ շարքային Զորիկ Պողոսյանը: