Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Աուդիտի բաժնի գործունեությունը

19.01.2017

 Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ներքին աուդիտի բաժնի կողմից 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ այսօր հանդես եկավ բաժնի պետ Լևոն Բերոյանը: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
Բաժնի պետի ներկայացմամբ, 2016թ. տարեկան ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է 82 աուդիտ, որից մարզային ենթակայության կրթական՝ 53 կրթական ՊՈԱԿ-ներում (ֆինանսական հաշվետվությունների, ֆինանսական բնույթի տեղեկություններում և հաշվապահական հաշվառման գրանցումներում արտահայտված տվյալների արժանահավատության գնահատում, ֆինանսական գործառույթների առանձին տեսակների օրինականության ստուգում), առողջապահական 26 ընկերություններում (Գնումների մասին ՀՀ օրենքի պահանջների կատարման օրինականություն) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության, Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժիններում (ֆինանսական կառավարմանը, ներքին հսկողությանն առնչվող գործառույթներ):
Հրավիրվել է մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի 2 նիստ, քննարկվել են աուդիտի հաշվետվությունները, որի արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, որոնց հիման վրա խախտում թույլ տված մեկ ՊՈԱԿ-ի տնօրեն ենթարկվել է կարգապահական տույժի` ստացել է խիստ նկատողություն: Արձանագրվել են 55.8 մլն. դրամի տարաբնույթ խախտումներ, որից շուրջ 10.09 մլն. դրամը վերականգնման կամ վերաձևակերպման գումար է (նախորդ տարի՝ 20.34 մլն. դրամ), որից ավելի քան 2.1 մլն. դրամը ենթակա է պետբյուջե վերադարձման(նախորդ տարի՝6.4մլն. դրամ):
Նախորդ տարիներին իրականացված աուդիտի ընթացքում արձանագրվել են հետևյալ խախտումները՝
1. Տնօրենների կողմից տրված հրամաններում բացակայել են իրավական հիմքերը կամ ՀՀ օրենքներին և ՀՀ կառավարության որոշումներին համապատասխան հոդվածներին հղումները:
2. Դպրոցի կառավարման խորհրդի ձևական գործունեությունը:
3. Դպրոցներում իրականացվող դասաժամերի ոչ պատշաճ ձևով հաշվառումները:
4. Աշխատողներին տարաբնույթ վճարումների կարգի և չափերի (կապված վարձատրության, արձակուրդի, ինչպես նաև տոնական և հիշատակի օրերի հաշվարկման հետ) խախտումները.
5. Նախահաշիվների, ծախսային և հաշվապահական հաշիվների, դրամարկղային գործառնությունների վարման, եկամտահարկի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման հետ կապված խախտումներ:
6. Գույքի դուրս գրման, տարբեր միջոցների անհարկի վատնման, շինարարական աշխատանքների ծախսային մասերում կատարված խախտումներ:
7. Մի շարք դեպքերում գնումները կատարվել են Գնումների մասին ՀՀ օրենքին ոչ համապատասխան, իսկ առանձին դեպքերում խախտվել են նաև Հաշվապահական հաշվառման մասին Շահութահարկի մասին, Ավելացված արժեքի հարկի մասին և այլ ՀՀ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի պահանջները:
-Անցած 4 տարիների գործունեության արդյունքում կարող ենք փաստել, որ 2013թ. համեմատ 2016թ. պատկերը կտրուկ լավացել է, նվազագույնի են հասցված նախկին խախտումները և թերությունները, մասնավորապես՝ ուսուցիչների բաց թողած և փոխարինված ժամերի մատյանների վարման, գործավարության, աշխատանքի հաճախումների մատյանների վարման, աշխատակիցների անհարգելի բացակայություններ և մի շարք այլ գործառույթների գծով գրեթե խախտումներ չեն արձանագրվում,մասնավորապես նշեց բաժնի պետը:
Ելնելով դրանից՝ Աուդիտի բաժինը, հիմք ընդունելով իր քառամյա գործունեությունը, նախատեսում է հետագա աշխատանքներում ներառել այն գործառույթները, որոնք վերադաս ստուգող մարմինների (մասնավորապես՝ ՀՀ վերահսկիչ պալատ, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն և այլն) ուշադրության կենտրոնում են՝ դրանով իսկ առավել հստակեցնել և կառավարելի կարելի է դարձնել մարզում հետագա ստուգումների ընթացքը՝ բացառելով խախտումները և թերացումները:
Մարզպետի կողմից գրություններ են հասցեագրվել աուդիտի ենթարկված կազմակերպությունների տնօրեններին: Ներքին աուդիտի բաժնի կողմից արձանագրված գումարային խախտումների վերականգնման նպատակով կազմվել են ժամանակացույցեր, ներկայացվել են փաստացի վերականգնված գումարները հիմնա-վորող փաստաթղթեր: Ներքին աուդիտի բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում է ամենօրյա խորհրդատվական աշխատանք, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են ղեկավարների և հաշվապահների մասնակցությամբ համապատասխան թեմատիկ խորհրդակցություններ: Ստեղծված է գործունեության գրագետ և փոխվստահության միջավայր՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ներկաները նաև հարցեր ուղղեցին զեկուցողին: Մարզպետն, ամփոփելով հաշվետվությունը, նշեց.
-Բաժնի գործունեության նպատակն ի սկզբանե աուդիտի ենթարկվող կազմակերպություններին կամ համայնքներին պատժելը չի եղել, այլ աշխատանքային, ֆինանսական կարգապահության վերականգնումը: Արձանագրված արդյունքները ցույց են տալիս, որ մենք հասել ենք մեր նպատակին, և խախտումները զգալիորեն նվազել են,-ասաց Ա. Նալբանդյանը: Նա բաժնի հաշվետվությունը բավարար գնահատեց՝ հույս հայտնելով, որ բաժինը նույնքան պատասխանատվությամբ կաշխատի նաև 2017թ.-ին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27