Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները.

17.01.2017

 Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի ու թափանցիկ դարձնելու նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ այս տարի ևս մարզպետարանի վարչություններն ու բաժինները հանդես են գալիս տարեկան հաշվետվություններով:
Հունվարի 16-ին 2016թ. կատարված աշխատանքների հաշվետվություններով հանդես եկան Քարտուղարությունը և Անձնակազմի կառավարման բաժինը: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարություն
Հաշվետվությունը ներկայացրեց քարտուղարության պետ Սամվել Մակարյանը: Նա նշեց, որ ստորաբաժանումն իր աշխատանքները կազմակերպում է քարտուղարության ընդհանուր և քարտուղարության վարչատնտեսական բաժինների միջոցով, որոնց աշխատողները քաղաքացիական ծառայողներ են և տեխնիկական սպասարկում իրականացնողներ: Լոռու մարզպետարանը փաստաթղթաշրջանառությունն իրականացնում է էլեկտրոնային Mulberri համակարգով, առցանց և առձեռն, ինչպես նաև էլեկտրոնային փոստի կիրառման միջոցներով: Ընդհանուր առմամբ, 2016թ. ընթացքում Լոռու մարզպետարանում մուտք է արվել մոտ 18725 (2015թ.՝ 16920) գործ (պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ, հարցումներ, բողոքներ և այլն):Ընթացք տրված կամ առաքված գործերի քանակը կազմում է ավելի քան 6700 (2015թ.՝ 6600):
Mulberri համակարգով պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության, հանրապետական գործադիր մարմինների, դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման ու տարածքային այլ ստորաբաժանումների, ՀՀ մարզպետարանների և համակարգում ներառված համայնքների հետ: Հաշվետու ժամանակաշրջանում Mulberri համակարգ է մուտքագրվել 4671 պաշտոնական գրություն (2015թ- 4320), որից 1077-ը՝ հսկողական գրություններ են (2015թ՝ 1290), որոնց կատարման վերահսկողությունը իրականացվել է ապարատածրագրային և էլեկտրոնային եղանակներով: Դրանցից 1031 հանձնարարականի (2015թ՝1205) պատասխանվել է սահմանված կարգով և ժամկետներում, մնացած հանձնարարականների կատարումը ընթացքի մեջ է և վերահսկվում է: Mulberri համակարգով են ստացվում նաև ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից, համակարգում ներառված այլ պետական մարմիններից քաղաքացիների դիմումներ, բողոքներ, առաջարկություններ, տեղեկատվական հարցումներ: Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով մարզպետարան է մուտք եղել 3549 դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում (2015թ.՝ 2600), որոնցից 266-ը (2015թ.՝ 173) ստացվել են Նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովից, ՀՀ Կառավարությունից, ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից: Դրանք բոլորը վերցվել են հսկողության, դիմումներին տրվել է համապատասխան ընթացք, կատարման ժամկետների ուշացումներ չեն արձանագրվել: Քաղաքացիների ընդունելության կարգի պահանջների համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է ՀՀ Լոռու մարզպետի մոտ ընդունելության գրանցվածների հետ նախնական ընդունելություն (թվով մոտ 975 քաղաքացի (2015թ.՝ 753), որոնց պարզաբանում և մեթոդական ու իրավախորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել, բացատրվել է նրանց իրավունքները, ըստ դիմումի բովանդակության՝ ուղղորդվել տարբեր մարմիններ ու գերատեսչություններ: Նշված քաղաքացիներից թվով 361-ը (2015թ.՝ 252) գրանցվել են մարզպետի մոտ ընդունելության, նրանց բարձրացրած հարցերին տրվել են համապատասխան պարզաբանումներ և ցուցաբերվել համապատասխան աջակցություն կամ օժանդակություն:
2016թ-ի ընթացքում մարզային ենթակայության ձեռնարկություններից, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներից, անհատ ձեռներեցներից, հասարակական և այլ կազմակերպություններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից Լոռու մարզպետարանում մուտքագրվել է 10504 գրություն (2015թ.՝ 10000), որոնց սահմանված կարգի պահպանմամբ տրվել է համապատասխան ընթացք, կատարման նկատմամբ իրականացվել է վերահսկողություն: Ժամկետների կամ ընթացքի կարգի էական խախտման դեպքեր չեն արձանագրվել:
2016թ. ընթացքում իրականացվել է Լոռու մարզպետի մոտ կայացած 31 (2015թ.՝ 28) խորհրդակցությունների, ինչպես նաև Լոռու մարզի խորհրդի 4 (2015թ.՝ 4) նիստերի արձանագրում, հանձնարարականների առաքում ըստ հասցեատերերի, վերահսկողություն՝ տրված հանձնարարականների կատարման նկատմամբ
Ընթացիկ տարում «Արխիվային գործի մասին» օրենքի և ՀՀ Լոռու մարզպետարանի ներքին գործավարության կարգին համաձայն՝ իրականացվել է փաստաթղթերի և անձնական գործերի պատճենահանում և առաքում, ինչպես նաև մրցույթների և ատեստավորումների փաստաթղթերի արխիվացում, սուրհանդակային և հատուկ կապի ծառայության սպասարկում:
2016թ. ընթացքում Լոռու մարզպետարանի գաղտնի գործավարության ուղղությամբ նույնպես ուշացումներ կամ չկատարված հանձնարարականներ չկան, վերահսկողությունը իրականացվել է սահմանված կարգով:
2016թ. ընթացքում անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել աշխատակազմի ծրագրատեխնիկական և համակարգչային տեխնիկական սպասարկումների աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Հաշվետու տարում քարտուղարության վարչատնտեսական բաժնի միջոցով իրականացվել են աշխատակազմի վարչական համալիրի շահագործման, աշխատակազմի գույքի ձեռքբերման, պահպանման, աշխատակազմի հեռախոսակապի, կապի, ջեռուցման և այլ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման ապահովման աշխատանքներ: 2016թ-ի ընթացքում քարտուղարության կողմից պլանավորվել և մասամբ իրականացվել է մարզի համայնքների աշխատակազմերի հետ փոխհամագործակցություն և աշխատակիցների հետ դասընթացների կազմակերպում և անցկացում, որի նպատակն էր գործավարության միասնական և գրագետ կազմակերպումը:
-Նշված գործառույթը ամբողջովին չիրականացվեց մարզի համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների պատճառով, որի արդյունքում մոտ 80 համայնքների աշխատակազմերում տեղի ունեցան կադրային փոփոխություններ: Նշված գործառույթի իրականացումը մեր կողմից պլանավորվում է ավարտել Ազգային ժողովի ընտրություններից և աշխատակազմերի վերջնական ձևավորումից հետո,- ասաց Ս. Մակարյանը:
Հաշվետվության վերաբերյալ իր նկատառումները հայտնելով՝ մարզպետը մասնավորապես հանձնարարեց 2017թ.-ին մեծ ուշադրություն դարձնել համայնքների գործավարական հմտությունների կատարելագործմանը, նաև դիմումների վերլուծություն իրականացնել՝ եռամյա կտրվածքով:
Անձանակազմի կառավարման բաժին
Հաշվետվությունը ներկայացրեց բաժնի պետ Արտաշես Ադլոյանը:
Մարզպետարանի աշխատակազմի աշխատողների թվաքանակը` համաձայն հաստիքացուցակի, կազմում է 150 մարդ, որից քաղծառայողներ` 133, պայմանագրային աշխատողներ` 8 (նախորդ տարվա 9-ի նկատմամբ):
2016թ.բաժնի կողմից իրականացվել է ՀՀ կառավարության որոշման 2 նախագծի առաջարկություն, Լոռու մարզպետի թվով 142 որոշումների նախագծերի նախապատրաստում, նախորդ տարվա 67-ի դիմաց, Լոռու մարզպետի 302 կարգադրությունների նախագծերի նախապատրաստում, նախորդ տարվա 293-ի դիմաց, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թվով 330 հրամանների նախագծերի նախապատրաստում, նախորդ տարվա 343-ի դիմաց, 409 գործուղման թերթիկների և հրամանների նախապատրաստում, նախորդ տարվա 431-ի դիմաց:
2016 թվականին ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել է 3 մրցույթ, Քաղաքացիական ծառայության պաշտոն է ստանձնել մրցույթի 6 հաղթող:
Իրականացվել են մրցույթների հարցաշարերի կազմման աշխատանքներ, մրցույթի արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը տեղադրվել է մարզպետարանի էլեկտրոնային կայքում: Անց է կացվել 15 գլխավոր, 11 առաջատար և 12 կրտսեր պաշտոնների ատեստավորում: 36 քաղաքացիական ծառայող անցել է վերապատրաստում: 2017թ-ին վերապատրաստման ենթակա է 39 քաղծառայող: 13 քաղաքացիական ծառայողի շնորհվել է դասային աստիճան: Կարգապահական տույժեր չեն կիրառվել:
Բաժինը, բացի Mulberry համակարգից, աշխատում է նաև քաղծառայության Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ (ՄՌԿՏՀ) ծրագրով, ուր ներառված են աշխատողների անձնական տվյալները: Բաժնի կողմից կատարվել է քաղաքացիների ընդունելություն, թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների կազմակերպման գործընթացներին առնչվող խորհրդատվություն:
2016թ-ին քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավական ապահովման և վերահսկողության վարչության կողմից բաժնում կատարվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող 128 քաղաքացիական ծառայողների անձնական գործերում եղած փաստաթղթերը ուսումնասիրություն և բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:
Բաժնի պետը խոսեց նաև 2017թ. անելիքներից: Նրա տեղեկացմամբ, 2017թ. հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու քաղաքացիական ծառայողների ատեստավորման անցկացման գործող համակարգը, սպասվող փոփոխություններն ընթացքի մեջ են:
ՀՀ կառավարության որոշմամբ որոշակիորեն կփոփոխվի նաև աշխատանքի գնահատման համակարգը:
Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն 2017 թվականի հունվարի 1-ից չեղարկվել է աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը աշխատանքի ընդունվողների համար: Սահմանվել են նաև աշխատանքային գրքույկը շրջանառությունից դուրս գալու հետ կապված հարաբերությունները, այն է` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Այնուհետև աշխատանքային գրքույկները հանձնվելու են աշխատողներին:
Բաժինը մինչև գրքույկների հանձնումը կկազմակերպի մարզպետարանի աշխատակիցների և մարզային ենթակայության կառույցների տնօրենների աշխատանքային գրքույկների ուսումնասիրություն, վերհանելու աշխատանքային գրքույկներում առկա անճշտությունները:
- 2017թ-ի ընթացքում բաժնի կողմից նախատեսվում է անցկացնել աշխատակազմի քաղաքացիական ծառայողների աշխատանքային ծանրաբեռնվածության ուսումնասիրություն, իրականում կատարվող աշխատանքների և պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների համադրում,-ասաց Ա. Ադլոյանը: Առաջարկությունն արժանացավ մարզի ղեկավարի հավանությանը:
Մարզպետն, ամփոփելով հաշվետվություններն, ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժնի գործունեության վերաբերյալ, աշխատանքներն առավել կատարելագործելու նպատակով նաև մի շարք հանձնարարականներ տվեց:
Ներկաները ևս հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55