Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

17.01.2017

Հունվարի 18-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ կառավարության մի խումբ անդամների աշխատանքային այցը Լոռու մարզ: Դրան էր նվիրված մարզպետ Արթուր Նալբանդյանի հունվարի 16-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցության օրակարգային առաջին հարցը: Մարզպետը տեղեկացրեց, որ կառավարության անդամների և մարզային ամենատարբեր կառույցների համատեղ խորհրդակցությունը անց է կացվելու Վանաձորի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նիստերի դահլիճում և քննարկման հիմնական թեման, ըստ պայմանավորվածության, վերաբերելու է Լոռու մարզի տնտեսական զարգացման ռազմավարությանը, ծարագրային հիմնախնդիրներին: Օրակարգի քննարակմանը հստակեցվեց կառուցվածքային ստորաբաժանումների անելիքները, Ա. Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց վարչությունների ու բաժինների պետերին վարչապետի և կառավարության անդամների հետ քննարկվելիք խնդիրներին պատշաճ մակարդակով  նախապատրաստվելու համար: Ապա մարզպետն անդրադարձավ ՀՀ կառավարության որոշմամբ Ասիական բանկի կողմից Վանաձոր քաղաքի տնտեսական ենակառույցների զարգացմանն ուղղված հատկացվելիք 20 մլն ԱՄՆ դոլարին:

-Ինչպես տեղյակ եք, հունվարի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այս հարցի քննարկման ժամանակ քաղաքային զարգացման բևեռների հիմնման ընդհանուր ծրագրի շրջանակներում քննարկման էր դրված Վանաձորում ներդրումային հնարավորությունների հարցը: Մեր կողմից նշվեցին քաղաքային զարգացմանն ուղղված ներդրումների համար գրավիչ հիմնական ուղղությունները, ուր առավելապես շեշտվել է քաղաքի տնտեսությանը զբոսաշրջային ուղղվածություն հաղորդելու գաղափարը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն Լոռու մարզպետարանին տրամադրել է  համապատասխան տեղեկությունների անվանացանկ, որի միջոցով պետք է ձևավորվի մարզի ակտիվների գրանցամատյանը: Իր ազգային ավադույթներով, պատմական ու արդի մշակույթով, հիասքանչ բնությամբ ու կլիմայական պայմաններով, լոռեցու առանձնահատուկ կերպարով մեր քաղաքը լավագույն հնարավորություններն ունի թե՛ տեղական և թե՛ արտերկրյա զբոսաշրջության գրավիչ կենտրոն դառնալու համար,-ասաց մարզպետը՝ տեղակալներին ու ստորաբաժանումների պետերին հանձնարարելով ամենայն պատասխանատվությամբ մասնակցել առկա ներուժի ու ակտիվների ներկայացմանը:

-Ծրագիրը շարունակական է, և մարզկենտրոնից հետո անդրադառնալու ենք Ստեփանավանի 6 մլն ԱՄՆ դոլարի ներդրմամբ զարգացման փաթեթի պատրաստմանը,-ասաց մարզպետը:

Աշխատանքային խորհրդակցությանը արծարծվեցին նաև մի քանի այլ հարցեր, մասնավորապես աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը զեկուցեց նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների,ՀՀ համապետական ընտրությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների, մարզպետի խորհրդական  Լևոն Ասլանյանը՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպման, զարգացման ծրագրերի և  վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը՝ Լոռու մարզի 2017-25թ.թ. զարգացման ռազմավարական և համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի մշակման հետագա աշխատանքների ընթացքի, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը՝ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը՝ ձմեռային զորակոչի աշխատանքների և պահեստային  կառավարման կետերի մասին:

Ոլորտային հանձնարականներով խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Ա. Նալբանդյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55