Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց մարզպետ Արթուր Նալբանդյանը
10.01.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր Ստեփանավան քաղաքում փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի և մի խումբ այլ պաշտոնյաների հետ ներկա գտնվեց նորակոչիկների՝ Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Հանիսությունը տեղի ունեցավ Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում: Քաղաքի մշակույթի պալատի տարբեր խմբակներ ու անհատ կատարողներ իրենց ելույթներով ոգեշնչեցին հայրենիքի պաշտպաններին:
Հոգևոր դասի կողմից նորակոչիկներին հղվեց օրհնանքի խոսք, առ այն, որ զինվորական բարդ, պատասխանատու և պատվաբեր գործում միշտ նրանց հետ լինեն հավատքը, նվիրումը և սերը:
Նորակոչիկներին ողջույնեց մարզպետ Ա. Նալբանդյանը: Նա արժանապատիվ ծառայություն, առողջություն, խաղաղություն և հերոսական ոգի մաղթեց բոլոր նորակոչիկներին: Նույն օրը Հայոց բանակ ճանապարհվեցին նորակոչիկներ նաև Տաշիր քաղաքից:
Հիշեցնենք, որ Լոռու մարզում 2017թ. ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 8-ին: Այդ օրը Վանաձորի զինվորական կոմիսարիատում նորակոչիկներին իր և մարզի ղեկավարի անունից անփորձանք ծառայություն և բարի վերադարձ մաղթեց փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանը:
Մարզի ղեկավարի կողմից նորակոչիկներին հանձնվեցին հիգիենիկ պարագաների փաթեթներ: