Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

10.01.2017

Հունվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը:

Մարզպետը ողջունելով ներկաներին և շնորհավորելով անցած տոների կապակցությամբ՝  մարզպետարանի աշխատակազմին շնորհակալություն հայտնեց 2016թ. գործառույթները լիարժեք իրականացնելու համար և համոզմունք հայտնեց, որ 2017թ.-ին նույնպիսի ջանասիրություն կցուցաբերվի:

-Մեզ բավականաչափ պատասխանատու աշխատանքային տարի է սպասվում՝ ոչ պակաս կարևոր, քան 2016թ.-ին: Ուստի պետք է լուրջ ջանքեր գործադրենք և կարողանանք դրանք պատվով հաղթահարել,-ասաց Ա. Նալբանդյանը:

Օրակարգային հարցերին անցնելով՝ մարզպետը նշեց, որ դպրոցներում «Սմարթ» դասասենյակների ստեղծման հետ կապված իր կարգադրությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կղեկավարի մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ նախնական քննարկումներ տարվել են  և նման դասասենյակներ ունենալու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացվել են թվով 13 դպրոցներում:

 -Մեր կողմից հայտարարված Լոռին 2017թ. Սմարթ մարզ հայտարարելու գաղափարը կյանքի կոչելու նպատակով պետք է սկսենք դպրոցներից, մեր առաջին քայլերն ուղղված են դրան,-ասաց Ա. Նալբանդյանը:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր համապետական ընտրությունների կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացմանը: Աշխատակազմի ղեկավար Ն.Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարեվերջին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքների հետ կապված տրվել են  մի շարք հանձնարարականներ, որոնք հիմնականում կատարվել  են:

-Համապետական ընտրություններին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներին պետք է լուրջ ուշադրություն դարձնենք և շարժվենք հստակ ժամանակացույցով: Գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում և պետք է անենք ամեն ինչ՝ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու նպատակով,-ասաց Ա. Նալբանդյանը:

Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց 2017-2025թ.թ. մարզի զարգացման ռազմավարական ծրագրերի կազմման ընթացիկ աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ մարզ բոլոր համայնքները, բացառությամբ Վանաձորի, ներկայացրել են զարգացման 5-ամյա ծրագրեր, որոնք էլ ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:

Մարզպետն, անդրադառնալով համայնքների բյուջեների հաստատման գործընթացին, նշեց, որ ՀՀ վարչապետից հանձնարարական է ստացվել՝ լրջորեն վերահսկելու համայնքային բյուջեների թե՛ եկամտային և թե՛ ծախսային մասերը՝ համեմատության մեջ դնելով այլ համայնքների հետ:

-Փոխմարզպետները և համապատասխան վարչությունները առաջիկայում պետք է հանգամանորեն ուսումնասիրեն համայնքների բյուջեները, նաև քննարկումներ կազմակերպեն՝ թերացումները շտկելու նպատակով,-ասաց մարզպետը :

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը Վանաձորին՝ 20 մլն և Ստեփանավանին՝ 6 մլն դոլար կհատկացնի՝ ենթակառուցվածքները զարգացնելու և զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով: Նա նշեց, որ առաջիկայում ներդրումային ոլորտները  նախանշելու  նպատակով  քննարկումներ կկազմակերպվեն:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց 2016թ. եկամուտների հավաքագրման նախնական ցուցանիշները: Նա տեղեկացրեց, որ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 95,6 տոկոս (6մլն դրամով ավելի, քան 2015թ.), հողի հարկինը՝ 83,4 տոկոս (40 մլն դրամով ավելի, քան 2015թ.), գույքահարկը 107,4 տոկոս (37մլն դրամով ավելի, քան 2015թ.): Ըստ վարչության պետի, նախնական վերլուծության արդյունքում, նախորդ տարի խնդրահարույց են եղել հիմնականում հողի հարկի հավաքագրման և գույքի վարձակալության  ցուցանիշները:

Մարզպետը մարզպետարանների վարչությունների և բաժինների պետերին հանձնարարեց պատրաստվել աշխատանքային հաշվետվությունների ներկայացմանն ըստ ժամանակացույցի:

-Բացի կատարված աշխատանքներից, պետք է ներկայացնել նաև թերություներն ու բացթողումները, այս տարի ծրագրված անելիքները,-ասաց Ա. Նալբանդյանը: Նա նշեց, որ ներկա կլինի նաև մի քանի համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին:

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06