Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզական փառատոնի հաղթող է ճանաչվել Վանաձոր քաղաքը
19.12.2016
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների, ինչպես նաև ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված հանրապետական մարզական փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը:
«Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում 3-րդ տեղ է գրավել Լոռու մարզը ներկայացրած Լեռնապատ համայնքը, իսկ ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված հանրապետական մարզական փառատոնի հաղթող է ճանաչվել Վանաձոր քաղաքը: