Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է ծրագրեր իրականացնել Լոռու մարզում
14.12.2016
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է մեծածավալ ծրագրեր իրականացնել մարզի համայնքներում՝ ընդլայնելով Լոռու մարզպետարանի հետ համագործակցության շրջանակները: Հիմնադրամի ներկայացուցիչները՝ ի դեմս փոխտնօրեն Աննա Ջամբազյանի և պատասխանատուների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի և մի շարք ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ եղան Վանաձորի մանկատանը և Վանաձորի թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցում՝ ծանոթանալով հիմնադրամի միջոցներով այստեղ կատարված աշխատանքներին: Ինչպես հայտնի է, այս երկու հաստատություններում հիմնադրամը զգալի ներդրումներ է կատարել, ու պատասխանատուների խոսքով շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել: Կատարված աշխատանքներին զուգահեռ քննարկվեցին նաև նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Աննա Ջամբազյանն իր խոսքում կարևորեց և բարձր գնահատեց Լոռու մարզում «Դիակոնիայի» միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, նշելով, որ այդ է հիմնական պատճառը,որ մարզպետարանի հետ համագործակցությունը շարունակվում և գնալով ընդլայնվում է: